Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սոլակ համայնքում ավարտվեցին ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները

Սոլակ համայնքում ավարտվեցին ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները 21.10.2019

 Սոլակի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ պետական բյուջեի աջակցությամբ, կառավարության սուբվենցիոն ծրագրով Սոլակ համայնքում իրականացվող ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են:  Հիշեցնենք, որ շահած պայմանագրի արժեքը 19.250.000 դրամ է, որից 8.662.500 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 10.587.500 դրամը (55%)՝ համայնքի:  

Մարզպետը Ծաղկաձորում հետևել է սուբվենցիայի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին

Մարզպետը Ծաղկաձորում հետևել է սուբվենցիայի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին 18.10.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով  համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին:  Մարզպետը նախ ծանոթացել է Մայիսյան փողոցն ընդգրկող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:  Նշենք, որ պետական բյուջեի աջակցությամբ իրականացվում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման և մայթերի լայնացման աշխատանքներ:  Շահած պայմանագրի արժեքը 31.374.100 դրամ է,...

Կարևոր տեղեկատվություն Աշտարակ- Եղվարդ ավտոճանապարհով երթևեկող վարորդների համար

Կարևոր տեղեկատվություն Աշտարակ- Եղվարդ ավտոճանապարհով երթևեկող վարորդների համար 18.10.2019

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:  Ելնելով անվտանգության նկատառումներից և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է:  ՏԿԵՆ տարածած հաղորդագրությամբ վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց...

Մեկնարկել են Եղվարդ-Նոր Գեղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12,7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Եղվարդ-Նոր Գեղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12,7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները 17.10.2019

Արդեն մի քանի օր է մեկնարկել են Նոր Գեղի - Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000-ից կմ24+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:  Կապիտալ նորոգվում է նշված ավտոճանապարհի 12,7 կմ հատված:  Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում:  Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պետական բյուջեով կհիմնանորոգվի հանրապետական նշանակության ևս 22,7 կմ ճանապարհ:  

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում 17.10.2019

 Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունները շարունակում են հայտարարել թափուր հաստիքների վերաբերյալ մրցույթների մասին:  Կոտայքի մարզի «Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առկա է ֆիզկուլտուրա առարկայի 2 ուսուցչի թափուր տեղ, իսկ «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ բնագիտություն առարկայի:  Դիմելու կարգին և մրցույթների վերաբերյալ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի...

Բարեկարգման աշխատանքներ Հրազդանի թիվ 11 և թիվ 4 մանկապարտեզներում

Բարեկարգման աշխատանքներ Հրազդանի թիվ 11 և թիվ 4 մանկապարտեզներում 17.10.2019

 Հրազդանի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ համայնքի թիվ 11 և թիվ 4 մանկապարտեզներում բարեկարգվել են խմբասենյակներ, որոնք նախկինում չեն շահագործվել:  Բարեկարգման շրջանակներում լամինատապատվել են խմբասենյակների բետոնե հատակները:  Աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի միջոցներով:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32