Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում

23.03.2020

 Արտակարգ դրության պայմաններում մարզերում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների, նախաձեռնությունների իրականացման վերահսկողությունն ըստ պարետատան ցուցումի, դրված է մարզպետերի վրա;

 Այս կոնտեքստում մարզում առկա պատկերը, ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող միջոցառումները քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետը հրավիրել էր խորհրդակցություն: Որպես առաջնահերթություններ քննարկվել են

  • Կամավորների հավաքագրման գործընթացը՝ պարենային և ոչ պարենային ապրանքների նվիրատվությունների պահեստավորումն ու բաշխումն իրականացնելու նպատակով: Մարզպետն ընդգծել է գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը՝ նաև կամավորների ներգրավմամբ թիրախային խմբում գտնվող մեր քաղաքացիներին անհրաժեշտ ապրանքների ցանկը ժամանակին հասցնելու նպատակով
  • Հանգստյան օրերին մարզի բուժհաստատություններում առկա պատկերը և խնդիրները:
  • Պարետի ցուցումով մարզում տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտների՝ բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների, խաղատների, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակների, առևտրի կենտրոնների (բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեություն) գործունեության արգելքով պայմանավորված՝ մարզում առկա պատկերը: Նշված բոլոր օբյեկտները Կոտայքում փակ են:
  • Վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում համայնքների ղեկավաների հետ փոխգործակցության ապահովումը:

 Մարզպետը նշել է, որ այս պահին նաև օպերատիվ ճիշտ կառավարման արդյունքում համատեղ ջանքերով մեզ հաջողվելու է արդյունավետորեն հաղթահարել ծառացած մարտահրավերները և պատվով դուրս գալու ստեղծված ճգնաժամային իրավիճակից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22