Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արզնիի Գետաշեն թաղամասում ավարտված են մուտքային և ելքային օղակաձև ճանապարհների ասֆալտաբետոնե ծածկի կառուցման աշխատանքները

Արզնիի Գետաշեն թաղամասում ավարտված են մուտքային և ելքային օղակաձև ճանապարհների ասֆալտաբետոնե ծածկի կառուցման աշխատանքները 05.12.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Արզնի համայնքում նախատեսված էր իրականացնել Գետաշեն թաղամասի մուտքային և ելքային օղակաձև ճանապարհների ասֆալտաբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ: Աշխատանքներն արդեն ավարտված են: Շահած պայամագրի արժեքը 34.389.838 դրամ է, որից 15.475.428 դրամը (45 %) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 18.914.410 դրամը (55 %) համայնքի ներդրումը: Արզնիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ պետության կողմից ֆինանսավորման գումարն արդեն...

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում 05.12.2019

 Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունները շարունակում են հայտարարել թափուր հաստիքների մասին:  Դպրոցներում առաջացած թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար տեղադրվում են նաև Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:  «Քասախի Ռ. Գևորգյանի անվան  թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է ֆիզկուլտուրայի, «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ քիմիայի և կերպարվեստի, «Մայակովսկու Հ....

Հայտարարություն hամայնքներում ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման վերաբերյալ

Հայտարարություն hամայնքներում ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման վերաբերյալ 04.12.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է համայնքներում ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման վերաբերյալ տեղեկատվություն, որը ներկայացնում ենք ստորև. Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու նիստը : Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու նիստը : Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու...

Դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը՝ ըստ ԱԻՆ-ի

Դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը՝ ըստ ԱԻՆ-ի 04.12.2019

  Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումները:  Այսպիսով, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-6 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+8 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20…-25 աստիճան:  Առանձին օրերին...

Կոտայքի մարզի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների շուրջ 3400 աշխատակցի նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Կոտայքի մարզի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների շուրջ 3400 աշխատակցի նվազագույն աշխատավարձը կբարձրանա 04.12.2019

  2020թ.-ի հունվարի 1-ից Կոտայքի մարզի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների շուրջ 3400 աշխատակցի նվազագույն աշխատավարձը կբարձրանա  ՀՀ կառավարության որոշմամբ 2020թ. հունվարի 1-ից 55 հազար դրամ կազմող նվազագույն աշխատավարձը կդառնա 68 հազար դրամ:  Ըստ այդմ, կբարձրանա նաև Կոտայքի մարզի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ներում (մանկապարտեզներ, երաժշտական, մշակույթի ու արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, շախմատի տներ) նվազագույն աշխատավարձ ստացող շուրջ 3400 հոգու աշխատավարձ:...

Բյուրեղավանում ավարտվում են մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքները

Բյուրեղավանում ավարտվում են մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքները 04.12.2019

 Բյուրեղավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքում ավարտին են մոտենում մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքները։  Նոր եզրաքարեր են տեղադրվել Վազգեն Սարգսյան, Սամվել Վարդանյան, Մշակույթի տան շենք տանող ճանապարհների մայթերին:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:41:40