Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սոլակ համայնքում Մայրավանքի վերականգնման աշխատանքները ինտենսիվ փուլում են

Սոլակ համայնքում Մայրավանքի վերականգնման աշխատանքները ինտենսիվ փուլում են 09.10.2019

  Կոտայքի մարզի Սոլակ համայնքի Մայրավանքի վերանորոգման և վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են:   Սոլակի համայնքապետարանից տեղեկացանք, որ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն այցելել է Մայրավանք և տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:   Հիշեցնենք, որ Մայրավանքը վերականգնվում է «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում: Վերականգնման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ...

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում Կոտայքի մարզն այս տարի լավագույնն է

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում Կոտայքի մարզն այս տարի լավագույնն է 09.10.2019

  Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:   Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև ՀՀ մարզպետեր:   Հոկտեմբերի 7-8-ին բոլոր 6 մրցաձևերից տեղի էին ունեցել ծրագրով նախատեսված մրցումները, որոնց մասնակցել են 4-ական մարզական ընտանիքներ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից, ինչպես նաև...

Նոր Երզնկայում շարունակվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, իսկ  գազիֆիկացման աշխատանքները նոր են մեկնարկել

Նոր Երզնկայում շարունակվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, իսկ գազիֆիկացման աշխատանքները նոր են մեկնարկել 09.10.2019

Նոր Երզնկայի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքում շարունակվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, իսկ գազիֆիկացման աշխատանքները նոր են մեկնարկել: Ասֆալտապատման աշխատանքների պայմանագրի արժեքը կազմում է 11.400.000 դրամ, որից 45%-ը պետական բյուջերի ֆինանսավորման չափն է, իսկ 55%-ը՝ համայնքի ներդրումը: Գազիֆիկացման աշխատանքների պայմանագրի արժեքն է 16.809.000 դրամ, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն...

Երթուղիների աշխատանքի կարգավորման նպատակով համապատասխան ուսումնասիրություններ կանցկացվեն

Երթուղիների աշխատանքի կարգավորման նպատակով համապատասխան ուսումնասիրություններ կանցկացվեն 08.10.2019

Հաշվի առնելով վերջերս քաղաքացիների կողմից ստացվող բազմաթիվ բողոքները՝ կապված Աբովյան քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրումներ իրականցնող միջմարզային թիվ 259, 261 և 267 երթուղիների չվացուցակների խախտման և հատկապես երեկոյան ժամերին չվերթների ժամանակացույցի չպահպանման հետ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՏԿԵՆ և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին: Մարզպետն առաջարկել է երթուղիների աշխատանքի կարգավորման նպատակով կատարել համապատասխան ուսումնասիրություններ և...

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում 08.10.2019

ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդի, Քանաքեռավանի, Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցները հայտարարում են մրցույթներ ուսուցչի թափուր տեղերի համար: Դիմելու կարգին, փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի համապատասխան հղումներով` http://kotayk.mtad.am/files/announcements/6835.pdf http://kotayk.mtad.am/files/announcements/6834.pdf http://kotayk.mtad.am/files/announcements/6833.pdf  

Նոր Երզնկա համայնքում ճանապարհներ են ասֆալտապատվել

Նոր Երզնկա համայնքում ճանապարհներ են ասֆալտապատվել 08.10.2019

Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները համայնքի թիվ 3, 6, 20, 21, 22 և 27-րդ փողոցներում: Նոր Երզնկայի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ աշխատանքների ընդհանուր մակերեսը 8397 քմ է կազմում: Կնքված պայմանագրերի արժեքը 6 966 435 դրամ է, որից 3.134 896 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 3.831.539 դրամը (55%)՝ համայնքի:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27