Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության և ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ

20.03.2020

ՀՀ վարչապետի՝ 2020 թ. մարտի 19-ի N 375- Ա որոշմամբ, ղեկավարվելով «նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի մարտի 2-ի՝ «ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին» 272-Ա որոշումը:

 Հիմք ընդունելով նաև Պարետի համապատասխան ցուցումը (Ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա)՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքի է վերադարձել ու խորհրդակցություն անցկացրել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ս. Քոչարյանի, նրա տեղակալի և ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանի մասնակցությամբ:

 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են արտակարգ դրության պայմաններում Կոտայքի մարզում վարակի տարածման և կանխարգելման ուղղված միջոցառումները, համապատասխան կառույցների կողմից ներկայացվել է առկա պատկերը և խնդիրները;
Մարզպետի համապատասխան որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները մարզի համայնքներում առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով:

 Նշենք, որ վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մարզի մի շարք համայնքներում լայն թափով իրականացվում են փողոցների, բակերի, մուտքերի ախտահանման աշխատանքներ:

 Չարենցավանում վաղ առավոտից ախտահանվում են քաղաքի կենտրոնական և ներհամայնքային փողոցները, բակերը, շենքերի մուտքերը:

 Բյուրեղավանում ևս ախտահանման աշխատանքներ են իրականացվել շենքերի մուտքերում և բակերում, Արամուսում ախտահանվել են գյուղի բոլոր փողոցները:

 Ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև ներհամայնքային և ներմարզային ուղղությունները սպասարկող տրանսպորտային միջոցներում:

 Բոլոր համայնքներում ախտահանման աշխատանքները շարունակվում են:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56