Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աղավնաձոր բնակավայրում մանկապարտեզի շենքի կապիտալ հիմնանորոգման  աշխատանքները ակտիվ փուլ են մտել

Աղավնաձոր բնակավայրում մանկապարտեզի շենքի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները ակտիվ փուլ են մտել 04.10.2019

  Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով կապիտալ հիմնանորոգման աշխատանքները ակտիվ փուլ են մտել Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզում:  Աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզը կկահավորվի անհրաժեշտ գույքով ու փոքրիկների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար նախատեսված պարագաներով:  Շահած պայմանագրի արժեքն է 28,401,000 դրամ, որից պետության ֆինանսավորման չափն է 55%, իսկ համայնքի ներդրումը՝ 45%:...

Կոտայքի մարզում ծնվել է 206 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 206 երեխա 04.10.2019

2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 204 ծնունդ (2 զույգ)՝ 109 տղա և 97 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 21 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 14 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 84 ծնունդ (1 զույգ) • Հրազդանի ծննդատուն՝ 85 ծնունդ (1 զույգ):  

Զովունիում իրականացվում են փողոցների բարեկարգման աշխատանքներ

Զովունիում իրականացվում են փողոցների բարեկարգման աշխատանքներ 04.10.2019

Շարունակվում են Զովունու վարչական տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքները: Զովունու վարչական շրջանի տեղեկատվական հարթակն իրազեկում է, որ ավարտին են մոտենում ֆրեզային ասֆալտապատման աշխատանքները թիվ 24, 25, 27, 37, 16 (1 նրբանցք), 14 փողոցներում և 7-րդ փողոցի 92 շենքի բակում:  

Սուբվենցիայի շրջանակում Բյուրեղավանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասին

Սուբվենցիայի շրջանակում Բյուրեղավանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասին 04.10.2019

Բյուրեղավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Հայաստանի Ավտոմոբիլային Ճանապարհներ /ՀԱՅԱՎՏՈՃԱՆ/ կազմակերպության լաբորատորիայի փորձագետները ասֆալտի հանուկի նմուշառում լաբորատոր փորձաքննություն անցկացրեցին Բյուրեղավանում: Ըստ գլխավոր փորձագետի, ասֆալտի բարձրությունը համապատասխանում է չափորոշիչներին, իսկ խտությունն ու ծակոտկենությունը պարզ կդառնա լաբորատոր փորձաքննությունն անցնելուց հետո: Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավանում այս պահին կատարվում է ներհամայնքային...

Հայտնի են Կոտայքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2019 թվականի 9 ամսվա ընթացքում հավաքագրման արդյունքները

Հայտնի են Կոտայքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2019 թվականի 9 ամսվա ընթացքում հավաքագրման արդյունքները 03.10.2019

  2019 թվականի 9 ամսվա կտրվածքով Կոտայքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը բոլոր հարկատեսակների գծով կատարվել է 104.5%-ով:  Նախատեսված 2,635,436.4 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 2,754,390.3 հազար դրամ (104.5%): Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է հավաքագրվել շուրջ 453,2 միլիոն դրամ (2018 թվականի 9 ամսվա կտրվածքով կատարողականը բոլոր հարկատեսակների գծով կատարվել էր 94.1%-ով: Նախատեսված 2,487,721.9 հազար դրամի դիմաց հավաքագրվել...

Մարզպետարանում քննարկվել է  «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագիր»-ը

Մարզպետարանում քննարկվել է «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագիր»-ը 03.10.2019

  Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրի» քննարկում:  Սույն թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակում խաղող և ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը:  Ծրագիրը համակարգելու է «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:32:41