Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաշխվել է խոցելի խմբում գտնվող կենսաթոշակառուներին

24.03.2020

Մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը համայնքապետարանների աշխատակիցների կողմից բաշխվել է մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուներին:

Եվ այսպես,

 Բյուրեղավան համայնքի միայնակ, ինչպես նաև խիստ կարիքավոր 10 կենսաթոշակառուների բաշխվել է համայնքի «Արև» մանկապարտեզում պահեստավորված սնունդը (պանիր, բանջարեղեն, հրուշակեղեն, ձու, մսամթերք):

 Ծաղկաձոր համայնքի միայնակ 6 կենսաթոշակառուների բաշխվել է «Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ –ում պահեստավորված սնունդը (պանիր, բանջարեղեն, խնձոր, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):

 Եղվարդ համայնքի միայնակ 7 կենսաթոշակառուների բաշխվել է «Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (բանջարեղեն, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):

 Զորավան բնակավայրի միայնակ, անժառանգ 5 կենսաթոշակառուների տրամադրվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):

 Զովունի բնակավայրում 7 կենսաթոշակառուի բաշխվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):

 Աբովյան համայնքի միայնակ, անժառանգ 10 կենսաթոշակառուի բաշխվել է մանկապարտեզներում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):

 Ակունք համայնքում միայնակ 5 կենսաթոշակառուի բաշխվել է համայնքի մանկապարտեզում պահեստավորված սնունդը (պանիր, բանջարեղեն, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):

 Չարենցավան համայնքի խոցելի խմբում գտնվող 5 ընտանիքների և միայնակ, անժառանգ 8 կենսաթոշակառուի բաշխվել է համայնքի «Զանգակ», «Ծիծեռնակ», «Հեքիաթ», «Հրաշք», «Ալափարսի մանկապարտեզ», «Արզականի մանկապարտեզ», «Բջնի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ):

Ցանկը պարբերաբար թարմացվում է:

Լուսանկարները՝ համայնքապետարանների ֆեյսբուքյան էջից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16