Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը մասնակցել է ՏԿԵՆ-ում անցկացված  աշխատանքային խորհրդակցությանը

Կոտայքի մարզպետը մասնակցել է ՏԿԵՆ-ում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը 15.10.2019

  Հոկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով...

Արամուսում կկառուցվի մանկապարտեզի շենք

Արամուսում կկառուցվի մանկապարտեզի շենք 14.10.2019

 Արամուսի համայնքապետարանում տեղի է ունեցել Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված Արամուսի մանկապարտեզի շենքի կառուցման համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Բազալտ Շին» Ա.Կ.-ն:  Շահած պայմանագրի արժեքը շուրջ 146 000 000 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 50%-ը՝ համայնքի:  Շուրջ 3800 բնակիչ ունեցող համայնքը կունենա մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ՝  նախատեսված 6 խմբերի համար:...

Կոտայքի մարզում իրականացվել է շաբաթօրյակ և ծառատունկ

Կոտայքի մարզում իրականացվել է շաբաթօրյակ և ծառատունկ 14.10.2019

 Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի համայնքներում, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններում անց է կացվել մարզային շաբաթօրյակ:  Շաբաթօրյակի ընթացքին հետևել են մարզպետի տեղակալը, օգնականներ, խորհրդականներ, ստորաբաժանումների ղեկավարներ:  Նրանք շրջել են մարզի տարբեր համայնքներով, այցելել են բուժ.հիմնարկներ և ուսումնական հաստատություններ:  Նշենք, որ շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցել են պատանիներն ու երիտասարդները:  Հավելենք, որ...

Պետական բյուջեի աջակցությամբ Աբովյան համայնքը ձեռք է բերել աղբատար մեքենաներ և աղբարկղեր

Պետական բյուջեի աջակցությամբ Աբովյան համայնքը ձեռք է բերել աղբատար մեքենաներ և աղբարկղեր 14.10.2019

 Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Աբովյան համայնքը ձեռք է բերել 2 աղբատար մեքենա և 150 աղբարկղ:  Շահած պայմանագրի արժեքը 68.595.000 դրամ է, որից 40%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 60%-ը՝ համայնքի ներդրումը:  Աբովյան համայնքում մարզային շաբաթօրյակի մեկնարկը տրվել է աղբատար մեքենաների շահագործմամբ:  

Արցախում կայացած Բերքի տոնին ներկայացված են եղել նաև Կոտայքի մարզի ընկերությունները

Արցախում կայացած Բերքի տոնին ներկայացված են եղել նաև Կոտայքի մարզի ընկերությունները 14.10.2019

Կոտայքի մարզը նույնպես մասնակցել է հոկտեմբերի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին: Բյուրեղավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքում գործող ընկերություններ իրենց արտադրանքն են ցուցադրել Արցախում կայացած Բերքի տոնի ընթացքում՝ Կոտայքի մարզը ներկայացնող տաղավարում: Գառնի համայնքն իր բարիքներով ևս մասնակցել է Բերքի տոնին: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին մայրաքաղաք Ստեփանակերտի...

Մարզային շաբաթօրյակին ընդառաջ

Մարզային շաբաթօրյակին ընդառաջ 11.10.2019

Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի համայնքներում, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններում նախատեսված է իրականացնել մարզային շաբաթօրյակ: Կոտայքի մարզպետարանը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին միանալու մարզի, համայնքի, դպրոցի, բակի, այգու սանիտարական մաքրման և բարեկարգման կարևոր գործին: Միասին մաքրենք մեր մարզը աղբից:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:09:53