Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» կազմակերպության  միջազգային և հայաստանյան պատվիրակությունների ներկայացուցիչներին

Կոտայքի մարզպետն ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» կազմակերպության միջազգային և հայաստանյան պատվիրակությունների ներկայացուցիչներին 30.10.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանում այսօր ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր»  կազմակերպության Ֆրանսիայի պատվիրակությանը, Ֆրանսիայի անդամ ընկերակցության նախագահ Դանիել Բարրոյին, գործադիր տնօրեն Իզաբել Մորեին, միջազգային ծրագրերի տնօրեն Մատիո դը Բենազեին, ինչպես նաև «ՍՕՍ Մանկական Գյուղեր» միջազգային գրասենյակի տարածաշրջանային ղեկավարներ Զդենո Սեդլարին և Էյա Յանչուրիին, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Հայաստանի ազգային տնօրեն Սպարտակ...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի այլընտրանքային խնամքի ծառայությունների բացման արարողությանը

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի այլընտրանքային խնամքի ծառայությունների բացման արարողությանը 30.10.2019

 Այսօր «ՍՕՍ մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի Կոտայքի մասնաճյուղում տեղի է ունեցել նոր ստեղծված, վերանորոգված այլընտրանքային խնամքի ծառայությունների բացման արարողությունը, որին ներկա է գտնվել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:  Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստան ժամանած «ՍՕՍ մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպության, ինչպես նաև «ՍՕՍ մանկական Գյուղեր» Ֆրանսիա անդամ ընկերակցության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ նախագահի տիկին Նունե...

Չարենցավանում մեկնարկել է GOALS լիգայի Կոտայքի մարզի աշնանային խաղաշրջանը

Չարենցավանում մեկնարկել է GOALS լիգայի Կոտայքի մարզի աշնանային խաղաշրջանը 30.10.2019

 Չարենցավանի համայնքապետարանից հայտնում են, որ երեկ Չարենցավանի 4-րդ դպրոցի խաղադաշտում մեկնարկել է GOALS /Girls of Armenia Leadership Soccer/ լիգայի Կոտայքի մարզի աշնանային խաղաշրջանը:  Մարզի ֆուտբոլային 4 թիմեր՝ Հրազդանի, Նոր Հաճնի, Չարենցավանի 2-րդ և 4-րդ հիմնական դպրոցների, մեկ ամիս շարունակ կպայքարեն GOALS-ի գավաթի համար։  Նշենք, որ առաջնությունը աղջիկների ֆուտբոլային թիմերի միջև է: Ի դեպ, մարզի բոլոր ցանկացող թիմերը կարող են մասնակցել GOALS-ի լիգաներին։  

Նոր Երզնկա համայնքում  ստուգվել է սուբվենցիայով իրականացված աշխատանքների որակը

Նոր Երզնկա համայնքում ստուգվել է սուբվենցիայով իրականացված աշխատանքների որակը 29.10.2019

  Կոտայքի մարզի համայնքներում այս օրերին շարունակվում են ստուգվել պետական սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների որակը շահագործման ընդունող հանձնաժողովի կողմից:  Օրերս Նոր Երզնկայի համայնքապետարանում ևս տեղի է ունեցել աշխատանքային քննարկում այստեղ սուբվենցիայի շրջանակներում իրականացված և արդեն ավարտված ասֆալտապատման ու գազիֆիկացման աշխատանքների որակի հետ կապված:  Հանձնաժողովը, որի կազմում էին մարզպետարանի քաղաքաշինության վարչության, քաղաքաշինության տեսչության...

Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Աբովյանի N 3 մանկապարտեզի մասնաշենքը

Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Աբովյանի N 3 մանկապարտեզի մասնաշենքը 29.10.2019

 Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով կապիտալ հիմնանորոգվում է «Աբովյանի N 3 միջհամայնքային մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքը:  Երկու ընդարձակ հարկերից բաղկացած մասնաշենքում աշխատանքները արագ տեմպերով իրականանում են ու նախատեսված է դրանք ավարտին հասցնել արդեն դեկտեմբեր ամսին, որից հետո մասնաշենքը կկահավորվի համապատասխան գույքով ու պատրաստ կլինի ընդունելու մանուկների նոր խմբերի:  Նշենք, որ այժմ...

Չարենցավանում մեկնարկել են բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները

Չարենցավանում մեկնարկել են բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները 28.10.2019

 Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը շարունակվում են արագ տեմպերով իրականացվել մարզի համայնքներում:  Սուբվենցիոն ծրագրով Չարենցավանում այսօր առավոտից մեկնարկել են բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները։  Պայմանագրի արժեքը 50.270.000 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 22. 621.500 դրամ է (45%), իսկ 27.648. 500 դրամը (55%)՝ համայնքի ներդրումը:  Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա բարեկարգ և մաքուր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57