Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 31.10.2019

 Կոտայքի մարզպետարանում և մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:  Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 25 քաղաքացիների մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունում ընդունել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, իսկ մարզպետարանում՝ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ըստ ոլորտային հարցերի՝ նաև Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը:  Քաղաքացիները դիմել էին...

2020 թվականի պետական բյուջեով համայնքներին հատկացվող գումարներն ավելացել են

2020 թվականի պետական բյուջեով համայնքներին հատկացվող գումարներն ավելացել են 31.10.2019

2020 թվականի պետական բյուջեից Կոտայքի մարզի համայնքներին հատկացվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը աճել է: 2020թ. բյուջեի նախագծով Կոտայքի մարզի թվով 42 համայնքներին նախատեսվել է հատկացնել 5 մլդ. 054 մլն. 188 հազ. 100 դրամ. 2019թ. հաստատված բյուջեի նկատմամբ այդ աճը կազմում է 12.6%, կամ բացարձակ թվերով ավել նախատեսված գումարը կազմում է 566 մլն. 618 հազ. 700 դրամ:  

Սուբվենցիոն ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու և ավարտելու նպատակով մարզպետարանում  խորհրդակցություն է անցկացվել

Սուբվենցիոն ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու և ավարտելու նպատակով մարզպետարանում խորհրդակցություն է անցկացվել 31.10.2019

 Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել կառավարության սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, կառուցապատողների, տեխնիկական վերահսկողների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ աշխատանքների բնույթի, ծավալների, որակի, ինչպես նաև ժամանակացույցերի հետ կապված խնդիրները խորքային քննարկելու նպատակով:  Արձանագրելով այս տարի կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ...

Իրազեկում է Բյուրեղավանի համայնքապետարանը

Իրազեկում է Բյուրեղավանի համայնքապետարանը 31.10.2019

 Բյուրեղավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Ջրաբեր բնակավայրի որոշ փողոցների՝ մասնավորապես 1-ին /փորձնական/, 2-րդ, գիշերային լուսավորության լամպերը փոխարինվել են նոր՝ էներգախնայող լեդ լուսատուներով:  3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի գիշերային լուսավորություն ապահովող 8 լեդ լուսատուներ վերանորոգվել են ու տեղադրվել:  Աշխատանքները կշարունակվեն մինչև տարեվերջ, կտեղադրվեն ևս 20 լեդ լուսատուներ:  

Կոտայքի մարզպետն ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» կազմակերպության  միջազգային և հայաստանյան պատվիրակությունների ներկայացուցիչներին

Կոտայքի մարզպետն ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» կազմակերպության միջազգային և հայաստանյան պատվիրակությունների ներկայացուցիչներին 30.10.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանում այսօր ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր»  կազմակերպության Ֆրանսիայի պատվիրակությանը, Ֆրանսիայի անդամ ընկերակցության նախագահ Դանիել Բարրոյին, գործադիր տնօրեն Իզաբել Մորեին, միջազգային ծրագրերի տնօրեն Մատիո դը Բենազեին, ինչպես նաև «ՍՕՍ Մանկական Գյուղեր» միջազգային գրասենյակի տարածաշրջանային ղեկավարներ Զդենո Սեդլարին և Էյա Յանչուրիին, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Հայաստանի ազգային տնօրեն Սպարտակ...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի այլընտրանքային խնամքի ծառայությունների բացման արարողությանը

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի այլընտրանքային խնամքի ծառայությունների բացման արարողությանը 30.10.2019

 Այսօր «ՍՕՍ մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի Կոտայքի մասնաճյուղում տեղի է ունեցել նոր ստեղծված, վերանորոգված այլընտրանքային խնամքի ծառայությունների բացման արարողությունը, որին ներկա է գտնվել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:  Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստան ժամանած «ՍՕՍ մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպության, ինչպես նաև «ՍՕՍ մանկական Գյուղեր» Ֆրանսիա անդամ ընկերակցության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ նախագահի տիկին Նունե...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32