Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները

12.04.2020

Այսօր ընդունված որոշմամբ, ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:

Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝

• Մշակող արդյունաբերության հատվածում՝
12 - Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը

• Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 - Շինարարության ավարտական փուլի աշխատանքների

• Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

 Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։
Որոշումը` https://www.gov.am/files/docs/4009.pdf

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 13:54:25