Պաշտոնական էլ. փոստ

39045763@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Թեղենիք համայնքում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ

Թեղենիք համայնքում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ 19.12.2019

 2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզից կառավարություն ներկայացրած և հաստատված 52 ծրագրերի շրջանակներում Կոտայքում իրականացվել և շարունակվում են իրականանալ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրեր:  Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Թեղենիք համայնքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:  Շահած ծրագրի արժեքը 10.965.600 դրամ է, որից 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55...

 Կոտայքի մարզի 13 համայնքներում և բնակավայրերում մեկնարկել է ոռոգման համակարգի արդիականացման ծրագիր

Կոտայքի մարզի 13 համայնքներում և բնակավայրերում մեկնարկել է ոռոգման համակարգի արդիականացման ծրագիր 18.12.2019

Ջրային Կոմիտեի Ծրագրերի Իրականացման Գրասենյակի կողմից Կոտայքի մարզի 13 համայնքներում և բնակավայրերում (Գողթ, Ակունք, Արամուս, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Նոր Արտամետ, Կարենիս, Պռոշյան, Քանաքեռավան, Ջրառատ) մեկնարկել է ոռոգման ներքին ցանցի արդիականացման ծրագիր՝ 716,5 մլն դրամ բյուջեով: Ծրագիրն իրականացվում է Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ: Նախատեսված է 29,7 կմ ոռոգման ներքին ցանցի արդիականացում: Նախահաշվային փաստաթղթերի և պայմանագրերի կնքման հետ կապված...

Վերին Պտղնի համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզի շենք

Վերին Պտղնի համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզի շենք 18.12.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Վերին Պտղնի համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառմանը:  Այն մեկնարկել է շինության օծման արարողությամբ: Շուրջ 1000 բնակչություն ունեցող Վերին Պտղնի համայնքում տասնյակ տարիներ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ: Կոտայքի համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունները մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթությունների մեջ են, և դրանով...

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց առողջության անձնագրերի լրացման կարգի վերաբերյալ քննարկում Կոտայքի մարզպետարանում

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց առողջության անձնագրերի լրացման կարգի վերաբերյալ քննարկում Կոտայքի մարզպետարանում 18.12.2019

 Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետների, մարզի բժշկական հաստատությունների տնօրենների և ԱԱՊ փոխտնօրենների, Կոտայքի մարզային զինվորական կոմիսարիատի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում:  Նպատակը զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց առողջության անձնագրերի լրացման կարգի քննարկումն էր: Արծարծվել են նաև առկա թերությունները:  Տրվել են հանձնարարականներ համապատասխան...

Դատարանը մերժել է «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց»  ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Ա. Փիլիպոսյանի հայցը

Դատարանը մերժել է «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Ա. Փիլիպոսյանի հայցը 17.12.2019

 2019 թվականի հունվարի 21-ին Կոտայքի մարզպետի որոշմամբ մարզպետարանի ենթակայության «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել Անդրեյ Ֆրունզիկի Փիլիպոսյանը:  2019 թվականի մարտի 22-ին «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ողջ օրվա ընթացքում դասապրոցեսը խաթարվել էր;  Կոտայքի մարզպետի՝ 2019 թվականի մարտի 28-ի N 37-Ա կարգադրությամբ, աշխատանքային պարտականությունները խախտելու, աշխատանքային...

Վերին Պտղնի համայնքում տեղի կունենա մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառում

Վերին Պտղնի համայնքում տեղի կունենա մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառում 17.12.2019

 Ս/թ-ի դեկտեմբերի 18-ին ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում տեղի կունենա համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառում, որին ներկա կգտնվեն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Վերին Պտղնի համայնքի ղեկավար Գևորգ Պողոսյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր:  Միջոցառումը կմեկնարկի շինության օծման արարողությամբ: Վերին Պտղնի համայնքում տասնյակ տարիներ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ:  Կոտայքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 17:26:03