Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Արագյուղ բնակավայրում ներկա է գտնվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրով հիմնված հերթական Գաստրո Բակի բացմանը

05.03.2020

   Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի և խորհրդական Արտավազդ Բարսեղյանի ուղեկցությամբ այսօր Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում ներկա է գտնվել Պետրոսյանների Գաստրո Բակի պաշտոնական բացման արարողությանը:

 Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան, Հայաստանում ՌԴ դեսպանության 3-րդ քարտուղար Նատալյա Վիկտորովան, ՌԴ դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը, ՏԿԵ նախարարության ներկայացուցիչներ, Եղվարդ համայնքի և վարչական շրջանների ղեկավարներ, հյուրեր:

 Ողջունելով ներկաներին՝ մարզպետը կարևորել է տարածաշրջանում Գաստրո Բակի առկայությունը՝ որպես ներքին տուրիզմի զարգացմանը խթանող կարևորագույն օղակ.

 «Մեր համայնքների կայուն զարգացման տեսլականը այս ուղիով էլ նախանշել ենք՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, միջազգային կազմակերպությունների, դոնոր կառույցների հետ համատեղ, որպեսզի անենք առավելագույնը այս չքնաղ համայնքները նախևառաջ արտագաղթի ճիրաններից հետ բերելու և ամենակարճ ու իրատեսական ժամանակամիջոցներում նաև ներգաղթն ու կայուն զարգացումն ապահովելու համար»,-նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 Գաստրո Բակի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը մասնակցել են կազմակերպված մշակութային միջոցառմանը;

 Նշենք, որ Գաստրո Բակի հիմնման ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվել ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

 Պետրոսյանների Գաստրո Բակը զբոսաշրջային և մշակութային մի վայր է, որտեղ հյուրերը, զբոսաշրջիկները հնարավորություն ունեն մասնակցելու տիկնիկագործության և գորգագործության վարպետաց դասերի, վայելել երաժշտական և պարային տարբեր կատարումներ, համտեսել ավանդական հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին և շփվել տեղի բնակիչների հետ:

 Գաստրո Բակի հիմնադիրները, ովքեր հենց Արագյուղ համայնքի բնակիչներ են, նաև նախատեսում են զբոսաշրջիկների համար կազմակերպել ճանաչողական այցեր բնակավայրի տեսարժան վայրեր:

 Նպատակն է խթանելու ներգնա տուրիզմը, ստեղծելու բոլոր պայմանները, որպեսզի զբոսաշրջիկները հաղորդակից լինեն տեղանքին, բնությանը և բնակավայրի սովորույթներին:

 Ի դեպ, Գաստրո Բակերի հայեցակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2018 թվականին «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36