Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով մարզային ֆորումը

06.03.2020

 ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը իր գործընկեր ՕքսԵՋեն հիմնադրամի հետ միասին նախատեսել են 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին ֆորումների շարք անցկացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» թեմայով:

 Նախաձեռնությունն իրականացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
Մարտի 5-ին հերթական՝ թվով 4-րդ ֆորումն անցկացվել է Կոտայքի մարզպետարանում, որին մասնակցում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, ավագանիներում ընդգրկված կին անդամներ, ոլորտային նախարարությունների և այլ պետական մարմինների պատասխանատուներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 Օրակարգային հարցերին զուգահեռ ծավալվել է պանելային քննարկում:
Նշենք, որ ֆորումների նպատակն է քննարկում ծավալել ՏԻՄ-երում կանանց թերի ներկայացվածության շուրջ և խթանել կանանց մասնակցությունը տեղական մակարդակում՝ ներկայացնելով խնդրին վերաբերող վիճակագրական տվյալները, փորձագիտական գնահատականները, հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի պետական քաղաքականությունն ու միջազգային փորձը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-07 17:57:15