Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Մարիաննա Շահինյանին 07.11.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Մարիաննա Շահինյանին ու վերջինիս տեղակալ Վահե Բատոյանին: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Կոտայքի մարզպետը նախ շնորհավորել է Մարիաննա Շահինյանին ստանձնած նոր և պատասխանատու պաշտոնի կապակցությամբ, այնուհետև կողմերն անցել են օրակարգի հիմնական թեմաներին: Ռոմանոս Պետրոսյանը ընկերության ներկայացուցիչներին մանրամասն...
Կարենիս բնակավայրում արդեն գործում է նախակրթարան, իսկ Ֆանտանում հիմնանորոգվում է դպրոցի մարզադահլիճը 07.11.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր հերթական աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր: Մարզպետը նախ այցելել է Կարենիս բնակավայր, որտեղ մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնվել է նախակրթարան: Ներկայում նախակրթարան է այցելում 12 երեխա: Նախակրթարանում առկա են բոլոր պայմանները փոքրիկների առօրյան առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար:...
Լեռնանիստ համայնքում կիրականացվի ծառատունկ 07.11.2019
Լեռնանիստի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Տեղական Ինքնակառավարման Մարմինների օրվան ընդառաջ, նոյեմբերի 8-ին ժամը 12։00-ին Լեռնանիստ համայնքում տեղի է ունենալու ծառատունկ։ Տնկվելու են շուրջ 500 բարդիներ Երևան-Սևան մայրուղուց դեպի Լեռնանիստ տանող ճանապարհի աջ և ձախ հատվածներում։ Համայնքի զարգացմանն ու բնական միջավայրի բարելավմանն աջակցել ցանկացողներին համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու նախաձեռնությանը։
Կոտայքի մարզպետն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին 06.11.2019
Այսօր մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը նշել է, որ այցելել է «ՍՕՍ մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի Կոտայքի մասնաճյուղ, ծանոթացել կատարված աշխատանքների տպավորիչ ծավալներին, ապա այցելել է նաև Հրազդանի «Երեխաների աջակցության հիմնադրամ»: Աշխատանքային հանդիպման ընթացքում Ռոմանոս Պետրոսյանն ու Զարեհ Սինանյանը նախ...
Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության 06.11.2019
Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում...
Վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը 06.11.2019
Մարզի համայնքներում շարունակվում են լայն թափով իրականացվել սուբվենցիայի շրջանակներում հաստատված ամենատարբեր ծրագրեր: Հաստատված ևս մեկ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը 6 489 000 դրամ է, որից 2.920. 050 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 3 568 950 դրամը (55% )՝ համայնքի բյուջեի: Նշենք, որ վարչական շենքում են տեղակայված նաև գյուղի ամբուլատորիան ու գրադարանը: