Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պետական օժանդակության 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը ընդլայնվել է

17.04.2020

Ընդլայնվել է պետական օժանդակության 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը;

Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr ) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը

  • ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ)
  •  նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։

9-րդ միջոցառման ( https://bit.ly/3esMosE ) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝  https://dimum.ssa.am/ ։

Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 011 300 114 հեռախոսահամարին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16