Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ոստիկանի մասնագիտական տոնի կապակցությամբ

16.04.2020

2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և հենց այդ օրն էլ Հայաստանում նշվում է որպես Ոստիկանի մասնագիտական տոն:

 Ճիշտ է, մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված են որոշակի սահմանափակումներ, բայց Կոտայքի մարզպետը այսօր կարևոր է համարել Ոստիկանության օրվա կապակցությամբ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի մասնակցությամբ մարզպետարանում անձամբ հանդիպել Ոստիկանության Կոտայքի մարզի տարբեր բաժինների ու բաժանմունքների ծառայողների՝ այդ թվում պետերի և առանձին ծառայությունների ղեկավարների հետ և շնորհավորել նրանց ու իրենց գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

 Իր խոսքում մարզպետը, մասնավորապես, ասել է.

«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ,

 Այն ծառայությունը, որ դուք եք իրականացնում, ուղղակիորեն ազդում է նաև ձեր ընտանիքների, ձեր երեխաների կենցաղի վրա:
Եթե բժիշկները որպես առաջնագիծ՝ իրենց ծառայությունն իրականացնում են բուժկենտրոններում, մեկուսացման վայրերում, հիվանդասենյակներում, ապա հասարակական կարգի պահպանման ու նաև Պարետատան ցուցումների իրականացման վերահսկողության, տեղաշարժման սահմանափակման նկատմամբ իրականացված և իրականացվող այս լուրջ գործընթացները խոշոր հաշվով ուղղակիորեն դրված են ձեզ վրա, ինչն, անշուշտ, պատվով եք իրականացնում:

 Իմացե՛ք, որ լիարժեք գիտակցում ենք այն խնդիրներն ու դժվարությունները, որոնք այսօր կան, բայց ցանկանում եմ ՀՀ վարչապետի, Կառավարության և անձամբ իմ անունից անվերապահ աջակցություն հայտնել ձեզ՝ մեր մարզային ոստիկանության վարչությանը, բոլոր աշխատակիցներին՝ շարքային ծառայողից մինչև Ոստիկանության ամենաբարձր դասային աստիճան ունեցող սպաների, քանզի մեր անելիքը, մասնավորապես, Կոտայքի մարզում մեկն է՝ Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացու շահը գերադասել, դոմինանտ հռչակել և իրացնել ամբողջ ծավալով՝ չստորադասելով որևէ այլ գործոնների:

 Հետայսու ևս մեր կամքն անսպառ է՝ գործելու բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու»:

 Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը մարզի տարբեր բաժինների ու բաժանմունքների 10 ծառայողների՝ այդ թվում պետերի և առանձին ծառայությունների ղեկավարների, հանձնել եմ շնորհակալագրեր և փոքրիկ նվերներ՝ բարեխիղճ ծառայության և պարտականությունների իրականացման ընթացքում ցուցաբերած բարձր պատրաստակամության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32