Նորություններ
Լրահոս

Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում իրականացված բարեկարգման և վերանորոգման ամենատարբեր աշխատանքներից բացի, 2019 թվականի ընթացքում իրականացվել են նաև ջեռուցման համակարգերի արդիականցման, բարելավման աշխատանքներ, մասնավորապես • Ջրաբերի միջնակարգ, Գետարգելի հիմնական և Աբովյանի` Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ/ օժանդակ դպրոցներ- ջեռուցման համակարգերի նախագծման, ջեռուցման կաթսայի ընդարձակման, կաթսայատան վերանորոգման աշխատանքներ՝ 869.140...

Աղավնաձորի մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքներն ավարտվել են 09.01.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում իրականացված մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքներն ավարտվել են: Այս բնակավայրն այլևս ունի ժամանակակից լուծումներով կառուցված նոր մանկապարտեզ, ու համայնքի երեխաները ստիպված չեն լինի հաճախել հարևան համայնքների մանկապարտեզներ: Շահած ծրագրի արժեքը 28,401,000 դրամ է, որից 15.620.550 դրամը (55%) պետության...

2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվել են մի շարք աշխատանքներ: Բազմաթիվ դպրոցներում ընթացիկ տարում վերանորոգվել են սանհանգույցներ, դասասենյակներ, գրադարաններ, ճաշարաններ և դպրոցների միջանցքներ, մասնավորապես • Աբովյանի թիվ 2, Գեղադիրի, Քասախի թիվ 2, Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան», Ձորաղբյուրի, Մրգաշենի, Նուռնուսի, Փյունիկի, Ջրառատի, Արգելի, ինչպես նաև Չարենցավանի թիվ 2, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցներում իրականացվել են...

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ամփոփում է 2019 թվականը 30.12.2019
2019 թվականը բարենպաստ էր առողջապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու առումով: Ընթացիկ տարում առողջապահության ոլորտում իրականացվել են հետևյալ աշխատանքները 1. Տնտեսված սեփական միջոցների հաշվին վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: Կազմակերպված շինարարական աշխատանքների նպատակն էր տրամադրվող բժշկական ծառայությունների կենտրոնացումը մեկ շենքում` պոլիկլինիկ...

2019 թվականի ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզում իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ մի շարք ճանապարհահատվածներում, մասնավորապես 1 Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ • Հ6, Հ2 Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12.7 կմ հատվածի հիմնանրոգում • Հ-28. Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան 2.0 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Միջպետական նշանակության ավտոճանապարհներ • Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման.ավտոճանապարհի 2,14 կմ...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.Կոտայքի մարզպետի բողոքը ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը վարույթ է ընդունել 30.12.2019
Կոտայքի մարզպետը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին) անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և 2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում էր կայացրել:...