Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված հերթական քննարկում Կոտայքի մարզպետարանում

18.03.2020

Կորոնավիրուսի նոր տեսակի վարակի բերովի դեպքերով պայմանավորված՝ Կոտայքի մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ քիչ առաջ տեղի է ունեցել հերթական նիստը:

 Նիստի ընթացքում քննարկվել են արտակարգ դրության պայմաններում Կոտայքի մարզում վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձարարվել է
  Մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել լրջագույն վերահսկողություն իրականացնել ներհամայնքային տրանսպորտային միջոցներում իրականացվող ախտահանման աշխատանքների նկատմամբ, իսկ միջհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից՝ ամենօրյա ռեժիմով՝ առնվազն երկու ժամը մեկ պարբերականությամբ իրականացնել ախտահանման աշխատանքներ
 

 Առաջարկել համայնքների ղեկավարներին հսկողություն սահմանել Ժամանցի, սննդի և այլ վայյերում՝ արտակարգ դրության նորմերով սահմանված մարդկանց թույլատրելի քանակը (շուրջ 20 հոգի) չգերազանցելու նպատակով, հակառակ պարագայում այդ մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին:

Միաժամանակ, կոչ ենք անում մեր քաղաքացիներին դրսևորել սոցիալական և անձնական պատասխանատվություն և խնդիրների դեպքում արձագանքել մարզպետարան կամ համայնքապետարաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-07 16:59:33