Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանը արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների դիմում, բողոք և հարցումների ընդունումն իրականացնելիս աստիճանաբար անցում կկատարի էլեկտրոնային եղանակին

19.03.2020

 Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։

Ըստ այդմ, Կոտայքի մարզպետարանը արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների դիմում, բողոք և հարցումների ընդունումն իրականացնելիս աստիճանաբար անցում կկատարի էլեկտրոնային եղանակին՝ հարցումների միասնական հարթակի՝ www.e-request.am-ի միջոցով

 Եվս մեկ անգամ մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով:

Սա ենթադրում է, որ Կոտայքի մարզպետարան դիմում, բողոք, հարցում կարող եք ներկայացնել առանց տանից դուրս գալու՝ առցանց եղանակի միջոցով՝ սահմանափակելով շփումը:

Հորդորում ենք, ձեր իսկ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորինս սահմանափակել այցելությունները պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել էլեկտրոնային այս գործիքից:

Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան:

Հետևեք համակարգի ցուցումներին. Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ պետք է նշել էլեկտոնային փոստը, և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-07 17:41:08