Նորություններ
Լրահոս

Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով 20.02.2020
2019 թվականի սեպտեմբեր ամսին Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14....

Կապուտանի միջնակարգ դպրոցը ևս միացավ «Դպրոցական սնունդ» ծրագրին 20.02.2020
Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ մարզային ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզի բարձրլեռնային Կապուտան բնակավայրի միջնակարգ դպրոցը ևս միացավ ՄԱԿ –ի Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրին: Վերաբաշխումների արդյունքում դպրոցին հատկացվել է 1.5 մլն դրամ ճաշարանի տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման...

Հրազդանի Պարույր Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցում կայացել է «Живая классика» խորագրով արձակ ստեղծագործության ասմունքի միջազգային պատանեկան մրցույթի Կոտայքի մարզային փուլը, որին մասնակցում էին մարզպետարանի ենթակայության դպրոցների 21 սաներ: Նրանք հինգ րոպեի սահմաններում անգիր ( անհրաժեշտության դեպքում` ընթերցելով ) ներկայացրեցին հատվածներ ռուս դասական գրողների արձակ ստեղծագործություններից: Մրցույթն անցկացվում է ՌԴ...

Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզի տնտեսության զարգացման գերակա 4 հիմնական ճյուղերից մեկը ադամանդագործությունն է ու մարզային իշխանությունները անում են հնարավորը՝ ապահովելու ոլորտի բնականոն զարգացումը: Ոլորտի մարտահրավերներին ծանոթանալու, առկա խնդիրները գույքագրելու ու հնարավոր իրավական և օրենսդրական լուծումները քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետն այսօր հանդիպել է մարզում գործող ադամանդագործական ընկերությունների ղեկավարների հետ; Նշենք, որ ադամանդագործական արտադրանքի կշիռը մարզի...

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման գործընթացը մեկնարկել է 19.02.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էր, որտեղ աշխատանքային հանդիպում և շրջայց է ունեցել հաստատության տնօրենի պաշտոնակատարի ուղեկցությամբ: Տեղեկացնենք, որ մարտի սկզբից ծննդօգնության բաժանմունքում կսկսվեն շինարարական աշխատանքներ, այժմ ընթանում է նախագծահաշվային փաստաթղթերի կազմման գործընթաց: Արդյունքում, հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը՝ այդ թվում բաժանմունքի առանձին մուտքը, կանանց...

105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով 18.02.2020
2020թ. ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն է ներկայացվել համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 105 ծրագրային հայտ` ընդհանուր 6.2 մլրդ. դրամ արժեքով, որից` 3.3 մլրդ. դրամ ներդրվելու է համայնքների բյուջեների, 2.8 մլրդ. դրամ` պետական բյուջեի և 96.0 մլն. դրամ` այլ կազմակերպությունների միջոցներից: Մասնավորապես, • ճանապարհների բարեկարգում - 36 ծրագիր /Թեղենիք, Հրազդան, Ակունք,...