Նորություններ
Լրահոս

Ռազմական դրության պայմանները փոփոխվել են 02.12.2020
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը: Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը վերսկսվում է 01.12.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման...
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին և համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով վերջինիս՝ նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանը, բավականին վճռորոշ ժամանակահատվածում հանձն առնելով Կոտայքի մարզպետի պաշտոնը, կկարողանա իր բազմամյա փորձառությունը լավագույնս ծառայեցնել ի նպաստ մարզի ու պետության բարօրության։ «Արցախյան պատերազմից հետո նախադեպը չունեցող բարդ ու...

Կոտայքի մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը 26.11.2020
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ: Հարցի մասին զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Մեսրոպ Մեսրոպյանին նշանակել ՀՀ Կոտայքի մարզպետ:...

Հաստատվել է արցախահայության աջակցության 2-րդ միջոցառումը 23.11.2020
Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիները կստանան 300 հազար դրամ միանվագ աջակցություն Միջոցառումից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ: Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով։

Հրազդան-Վերին Աղբյուրակ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 23.11.2020
Ավարտվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ պետբյուջեի միջոցներով մեկնարկած Նոր Գեղի -Արգել -Արզական –Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և ամբողջովին ասֆալտապատվել է Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող շուրջ 800 մ ճանապարհահատված։ «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից կատարվել են հողային...


