Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդան քաղաքում շահագործման են հանձնվել 25 վերելակներ

09.12.2020

 Մեր հանրապետությունում հայտարարված ռազմական դրությանը և կորոնավիրուսի համավարակին զուգահեռ մարզում պետական բյուջեի աջակցությամբ շարունակվել և շարունակվում են իրականացվել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Հրազդան քաղաքում ավարտվել են թվով 25 վերելակների նորոգման և արդիականացման աշխատանքները:

 Պետություն - համայնք համաֆինանսավորման եղանակով փոխվել են շուրջ 20 տարի չգործող վերելակների ճոպանները, կանչի կոճակները, հրամայական վահանակները, բոլոր վերելակներում տեղադրվել են ամբողջությամբ նոր շարժիչներ, վերանորոգվել են թափանիվները և անվտանգությունն ապահովող այլ պահեստամասեր:

 Շահած ծրագրի արժեքը շուրջ 86 մլն դրամ է, որից 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 50 %-ը՝ համայնքի ներդրումը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59