Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել Մարզի Խորհրդի տարեվերջյան նիստը

09.12.2020

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2020 թվականի տարեվերջյան նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:

 Ընդլայնված կազմով նիստին ներկա էին մարզի համայնքների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:

 Հարակից զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Բաղրամյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Մանվել Պետրոսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:

 Օրակարգի առաջին կետով Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը զեկուցել է պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչին առնչվող հարցերի մասին:

 Ա.Բաղրամյանը համայնքների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել առաջիկայում նախատեսվող զորահավաքային զորակոչի և այդ ուղղությամբ համայնքների կողմից համապատասխան կցագրումների կազմակերպմանը:
Համայնքների կողմից զորահավաքային զորակոչի զորակոչվող քաղաքացիներին կցագրելու և այս գործընթացում խնդիրները բացառելու նպատակով Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է համապատասխան չափորոշիչների ու մեխանիզմների հստակ կիրառման անհրաժեշտության մասին.

«Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ սա մեր երկրի պետական սահմանները պահելու և ամրացնելու պետական միջոցառում է՝ խիստ անհրաժեշտությամբ հիմնավորված և պետք է անել առավելագույնը այդ միջոցառումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է Մ. Մեսրոպյանը:

 Մարզպետը նշել է նաև, որ այս պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած բոլոր խնդիրները՝ պետության և բանակի համար դրանք դիտարկելով որպես առաջնահերթություն:

 Մարզի խորհրդի նիստի օրակարգով նախատեսված երկրորդ կետի մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Նա նշել է, որ այս տարի Կոտայքի մարզից ՏԿԵՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ռեկորդային թվով՝ 104 հայտեր են հաստատվել: Դրանց գրեթե կեսը՝ 51 ծրագրեր, արդեն ավարտվել են, 37-ը ընթացքի մեջ են. մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ որոշ ծրագրեր կտեղափոխվեն հաջորդ տարի:

 Մեսրոպ Մեսրոպյանը շեշտել է, որ մեկնարկած և մեկնարկելիք շինաշխատանքներում մարզային իշխանությունների դիրքորոշումը հստակ է՝ որակ և աշխատանքների ավարտ սահմանված ժամկետներում:

 Նիստի օրակարգի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին:

 Նշված ոլորտներում ևս առկա են խնդիրներ, որոնք ըստ զեկուցողների, պայմանավորված են համավարակի և պատերազմական իրավիճակի հետևանքով տնտեսական ակտիվության նվազմամբ:

 Մարզպետը նշել է, որ մեր բնակիչների հետ պետք է իրականացնել անհատական, բացատրական աշխատանքներ՝ մինչև տարեվերջ ցուցանիշները բարելավելու նպատակով:

 Նիստի ավարտին Մ Մեսրոպյանն անդրադարձել է տեղահանված և ժամանակավորապես մեր մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին հորդորելով մարզպետարանի հետ համագործակցությամբ է՛լ ավելի բարձր արդյունավետությամբ շարունակել արցախցիների օժանդակությանն ուղղված ծրագրերը:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16