Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք 08.05.2020

Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 362 հաստատված դեպքեր, առողջացել են 164 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: Առո՛ղջ եղեք: 

Կոտայքի մարզում նախատեսվող շինարարական աշխատանքներում ներգրավելու հայտ

Կոտայքի մարզում նախատեսվող շինարարական աշխատանքներում ներգրավելու հայտ 07.05.2020

 Կոտայքի մարզպետարանը հավաքագրում է արտագնա աշխատանքի մեկնող և շինարարական աշխատանքների փորձ ունեցող այն անձանց տվյալները, ովքեր համավարակով պայմանավորված՝ չեն կարող դուրս գալ երկրից և այս պահին չեն աշխատում:  Ուստի, շինարարական աշխատանքների փորձ և ցանկություն ունեցող անձանց առաջարկում եմ լրացնել ներքևում կցված հայտը, որպեսզի հնարավորություն ունենանք ստեղծելու աշխատուժի բազա՝ շինարարական նախագծեր իրականացնող ընկերություններին տրամադրելու և 2020 թվականի ընթացքում մարզում...

«Ստարտափ ակումբ» կրթական նախաձեռնություն Աբովյանի Պետական քոլեջի մասնաշենքում

«Ստարտափ ակումբ» կրթական նախաձեռնություն Աբովյանի Պետական քոլեջի մասնաշենքում 06.05.2020

 Կոտայքի մարզպետարանի միջնորդությամբ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող Աբովյանի Պետական քոլեջի մասնաշենքում շուտով կգործի «Ստարտափ ակումբ» (Startup Club) կրթական նախաձեռնությունը:  Նախաձեռնության հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին բացահայտել ձեռներեցության իրենց հմտությունները և խթանել նորարարության և ձեռներեցության մշակույթի տարածմանը: Կոտայքի մարզում լուրջ անելիքներ կան ոչ ֆորմալ կրթության մասսայականացման հարցում, և այսուհետ ևս մարզպետարանի...

Սոցիալական պատասխանատվության հերթական դրսևորումը «Ացինո Ֆարմա ԷյՋի» ընկերության կողմից

Սոցիալական պատասխանատվության հերթական դրսևորումը «Ացինո Ֆարմա ԷյՋի» ընկերության կողմից 06.05.2020

 Կորոնավիրուսի վարակի հաղթահարմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մի շարք կազմակերպություններ, հիմնադրամներ, անհատներ շարունակում են սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններով հանդես գալ, որն ինչ խոսք, միմիայն երախտագիտության է արժանի:  «Ացինո Ֆարմա ԷյՋի» (Շվեյցարական Կոնֆեդերացիա) Հայաստանյան ներկայացուցչությունը Հրազդանի բժշկական կենտրոնին է նվիրաբերել բժշկական արտահագուստ, եռաշերտ դիմակներ՝ ֆիքսատորով, շնչադիմակներ, ախտահանիչ նյութեր, լուծույթներ,...

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է պատմամշակութային տարածքների բարեկարգման աշխատանքներ իրականացնել

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է պատմամշակութային տարածքների բարեկարգման աշխատանքներ իրականացնել 06.05.2020

 Կոտայքում զբոսաշրջության ոլորտն այս տարի կարևորագույն անելիք ունի՝ մասնավորապես ներքին տուրիզմի բնագավառում ակնկալվող հոսքերը հավուր պատշաճի ընդունելու և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ որպես մարզի տնտեսության զարգացմանն ուղղված մեր կողմից հռչակած հայեցակարգային առաջնահերթ ուղղություններից մեկը:  Կորոնավիրուսի համավարակը ոլորտում նոր պայմաններ է թելադրում, ինչին պետք է արձագանքել նոր լուծումներով և արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին:  Ուստի, Կոտայքի...

Կոտայքի մարզում ծնվել է 133 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 133 երեխա 06.05.2020

 2020 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 132 ծնունդ (1 զույգ)՝ 75 տղա և 58 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 14 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 9 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 60 ծնունդ (1 զույգ) • Հրազդանի ծննդատուն՝ 49 ծնունդ:        

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36