Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզում կյանքի կկոչվի 89 սուբվենցիոն ծրադիր՝ 6,9 մլրդ.դրամ արժեքով 28.07.2021
Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են շուրջ 30 համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 89 սուբվենցիոն ծրագրեր՝ ընդհանուր 6,9 մլրդ. դրամ արժեքով: Պետական աջակցությամբ մեր համայնքներում Կկառուցվեն, կվերակառուցվեն, կվերանորոգվեն, կկահավորվեն մանկապարտեզներ և խաղահրապարակներ Հրազդան, Աբովյան, Ջրվեժ, Ծաղկաձոր, Մեղրաձոր, Գեղաշեն, Մայակովսկի, Քանաքեռավան համայնքներում Կկառուցվեն, կբարեկարգվեն այգիներ, պուրակներ Հրազդան, Ծաղկաձոր, Նոր Հաճն...

Նուռնուսում ասֆալտապատվում է շուրջ 170 մետր ճանապարհահատված 23.07.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ: Այս պահին իրականացվում է շուրջ 170 մետր երկարության ճանապարհահատվածի և մայթերի կապիտալ ասֆալտապատում: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 25%/75% համաֆինանսավորմամբ:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական բաժնի ղեկավար Շահե Սիմոնյանին և Թումո կենտրոնների զարգացման պատասխանատու Տիգրան Բաղիյանին: Մարզպետը հետաքրքրվել է Թումո կենտրոնի կրթական ծրագրի ներդրման, «Թումո» տուփերի և կենտրոնների հիմնադրման ուղղությամբ մարզում իրականացված աշխատանքների ընթացքից, ինչպես նաև քննարկվել են համագործակցության ներկա հնարավորությունները: Հյուրերը ներկայացրել են, որ նախատեսում են...
Համայնքային այցերի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է նաև Արամուս և Մայակովսկի համայնքներում: Հերթական համայնքն Արամուսն է, որը շուտով շահագործման կհանձնի կառավարության 2019 և 2020 թթ սուբվենցիոն ծրագրերով հիմքից կառուցված նոր մանկապարտեզի շենքը: Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Տարոն Գևորգյանի, Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանը շրջել է մոտ 1750 քմ...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գողթ, Գեղաշեն, Կամարիս համայնքներում էր 21.07.2021
Մեկնարկել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ: Մարզպետն այսօր Գողթ, Գեղաշեն, Կամարիս համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու կառավարության սուբվենցիոն, ինչպես նաև այլ ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Այցի առաջին կանգառը Գողթ համայնքում էր: Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանն այցելել է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվող մանկապարտեզի...

Դիլիջանում տեղի կունենա BuissUp Global Forum-ը 20.07.2021
Սեպտեմբերի 7-13-ին Best Western Plus Dilijan հյուրանոցում տեղի կունենա BuissUp Global Forum-ը՝ իր շուրջը հավաքելով բիզնես մտածելակերպի տեր 200 հայազգի երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից։ Ֆորումը իրենից ներկայացնում է յոթօրյա ինտենսիվ դասընթաց, որը միտված է մասնակիցներին տրամադրել բիզնես կրթություն։ Նախատեսված է՝ ✔Գաղափարի գնահատում և մոդելավորում ✔Մարքեթինգ և վաճառքներ ✔Ֆինանսների կառավարում ✔Գործարար հաղորդակցություն ✔ Փիթչինգ Buissup Global...


