Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Երզնկա համայնքը շատ շուտով կունենա խաղահրապարակ և պուրակ

Նոր Երզնկա համայնքը շատ շուտով կունենա խաղահրապարակ և պուրակ 03.11.2020

    Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրում հայտարարված ռազմական դրությանը զուգահեռ, մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:  Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 2 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում մեկնարկած խաղահրապարակի և պուրակի կառուցման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:  Տարածքները բետոնապատվել են, առանձնացվել, տեղադրվել են եզրաքարեր:...

Առողջ պահենք մեր թիկունքը

Առողջ պահենք մեր թիկունքը 02.11.2020

   Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ,  Կորոնավիրուսի վարակը շարունակում է չափազանց բարձր ցուցանիշ գրանցել մեր երկրում, ինչն էլ իր հերթին հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում առողջապահական համակարգի համար, իսկ դա պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել:  Նման իրավիճակում կրկին հորդորում և կոչ եմ անում առավել լրջորեն վերաբերել կորոնավիրուսի վարակի հաղթահարմանն ուղղված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը՝ պարտադիր...

Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում

Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում 23.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ...

Ոստիկանությունն այսօրվանից հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման ուղղությամբ անցնում է ուժեղացված ծառայության ռեժիմի

Ոստիկանությունն այսօրվանից հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման ուղղությամբ անցնում է ուժեղացված ծառայության ռեժիմի 23.10.2020

 Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները:  Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով:  Ցավոք,...

Կոչ ենք անում մեր մարզի բոլոր համայնքների բնակիչներին՝ ձևավորելու կամավորական ջոկատներ՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին միանալու նպատակով

Կոչ ենք անում մեր մարզի բոլոր համայնքների բնակիչներին՝ ձևավորելու կամավորական ջոկատներ՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին միանալու նպատակով 22.10.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ. Ականջալուր լինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և հաշվի առնելով ստեղծված ներկա վիճակն ու մեր անելիքները՝ կոչ ենք անում մեր մարզի բոլոր համայնքների բնակիչներին՝ այս պահից սկսած դիմելու ձեր համայնքի համայնքապետարաններ՝ կամավորագրվելու, ձևավորելու կամավորական ջոկատներ՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին միանալու նպատակով: Պետք է գիտակցենք, որ այլ ճանապարհ չունենք, քան պայքարելը մինչև վերջ՝ մեր իրավունքների և մեր ազատության համար: Ուստի, ևս մեկ...

Մարզի համայնքների ղեկավարների գլխավորությամբ լայն թափով իրականացվում է կամավորական ջոկատների ձևավորման գործընթաց

Մարզի համայնքների ղեկավարների գլխավորությամբ լայն թափով իրականացվում է կամավորական ջոկատների ձևավորման գործընթաց 22.10.2020

Կոտայքի մարզի համայնքներն արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և այս պահին մեր բոլոր բնակավայրերում համայնքների ղեկավարների գլխավորությամբ լայն թափով իրականացվում է կամավորական ջոկատների ձևավորման գործընթաց:  Փառք ու պատիվ մեր բոլոր հայրենակիցներին:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22