Նորություններ
Լրահոս
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական...

Բյուրեղավանում կառուցվել է քաղաքային պուրակ և տարեցների ժամանցի կենտրոն 22.09.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Բյուրեղավան համայնքում ներկա է գտնվել նոր քաղաքային պուրակի և տարեցների ժամանցի կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, որը մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի կողմից օծման արարողությամբ: Բյուրեղավանում քաղաքային պուրակի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2017 թվականի վերջերից՝ համայնքի միջոցներով, ապա շարունակվել կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետության և համայնքի...

Եղվարդում տեղադրվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող 22.09.2021
Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն: Խաչքարը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Անկախության 30-ամյակի կապակցությամբ 22.09.2021
Մեր անկախ հայրենիքը 30 տարեկան է: Տակավին երիտասարդ, բայց անկախության պահպանման ու հարատևության համար անընդհատ պայքարող, մաքառող, սակայն չկոտրվող ու անսասան հայրենիքս կանգուն է եղել միշտ ու կանգուն կմնա հավետ: Պաթոսն այսօր ավելորդ է: Թերևս, պետք է ամուր գրկել մեր անկախ հայրենիքը, փայփայել ու տեր լինել, քանզի անկախ պետականություն ու ազատ հայրենիքում ապրելու և արարելու իրավունք են մեզ ժառանգել Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, մեր անկախությունն են պաշտպանել պատերազմներում...

Ձորաղբյուրում մեկնարկում է Բերքի տոն 8-րդ փառատոնը 17.09.2021
Գյուղատնտեսական աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Կոտայքի մարզպետարանի և մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպում է գյուղական կյանքի և ավանդույթների 8-րդ փառատոնը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրի կանաչ ուսուցման կենտրոնում: Փառատոնի մանրամասների մասին կազմակերպիչներն այսօր խոսել են հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Կանաչ արահետ» ՀԿ-ն նպատակ ունի...

Արվեստն ու մշակույթը՝ առաջնահերթություն 17.09.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Կոտայքի մարզում գործունեություն ծավալող «Հուշեր» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Էդգար Ավետիսյանին: Այս տարի լրանում է համույթի հիմնադրման 25- ամյակը, որի աթիթով նախատեսվում է համերգային միջոցառում կազմակերպել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Էդգար Ավետիսյանը ներկայացրել է համույթի անցած ուղին, հաջողությունները, քննարկվել են համերգի կազմակերպման հետ կապված հարցեր:...


