Նորություններ
Լրահոս

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է 02.07.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Ողջաբերդ համայնքի բնակիչներին և լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները կառավարության նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տալ՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով։ Նախագծի համաձայն փուլային տարբերակով նախ 4-5-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիքներ կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:...

Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումն է տեղի ունեցել 02.07.2021
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը, որը վարել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը: Քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ, Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Մեղրաձոր ազդակիր համայնքների ներկայացուցիչներ, ծրագրի փորձագետներ: Ներկայացվել են...

Գազաֆիկացվում է Առինջ համայնքի ևս մեկ փողոց 30.06.2021
Կոտայքի մարզի Առինջ համայնքում ավարտին են մոտենում Ա թաղամասի 1-ին փողոցի գազաֆիկացման աշխատանքները: Գազաֆիկացումն իրականացվում է համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 8,7 մլն դրամ):

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 29.06.2021
Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, մարզպետի խորհրդականների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերը, հընթացս հանդիպող խնդիրները: Անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, կառավարության սուբվենցիոն ծրագրերի իրականացման, մարզային ենթակայությամբ...

Հայտարարություն 29.06.2021
«ՀԻՄՆԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» Գյուղական բնակավայրերի դպրոցների, մանկապարտեզների ջրագծերի բարեկարգման ծրագրի կարիքների գնահատման հարցաշար Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մեկնարկում է գյուղական բնակավայրերի դպրոցների և մանկապարտեզների ջրագծերի բարեկարգման համաֆինանսավորման մոդել ՝ ուղղված ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերի գյուղական...

Կոտայքի մարզպետը պարգևատրել է մարզային բուժհաստատությունների մի շարք աշխատակիցների 25.06.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատությունների ավագ և միջին օղակների մի շարք աշխատակիցների և Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության բնագավառում արդյունավետ մասնագիտական գործունեություն ծավալելու, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ունեցած նշանակալի հաջողությունների ու ձեռքբերումների համար: պարգևատրել պատվոգրերով: Հրազդանի բժշկական կենտրոնի ևս 5 աշխատակիցերի հանձնվել են ՀՀ...


