Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի բժշկական կենտրոնը ժամանակակից շտապ օգնության ամենագնաց մեքենաներ ունի

Հրազդանի բժշկական կենտրոնը ժամանակակից շտապ օգնության ամենագնաց մեքենաներ ունի 08.09.2021

Հրազդանի բժշկական կենտրոնի շտապ օգնության պարկը համալրվել է երկու նոր՝ ժամանակակից ամենագնաց մեքենաներով ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Հրազդանի բժշկական կենտրոնին տրամադրվել է երկու ամենագնաց՝ գծային և ռեանոմոբիլ շտապօգնության մեքենաներ, որոնք նպաստելու են Հրազդանի տարածաշրջանի բնակչության կողմից տրվող կանչերի արագ արձագանքմանը, տարածաշրջանի ազգաբնակչությանը պատշաճ մակարդակով բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը, ինչպես նաև Ծաղկաձոր և այլ հեռավոր ու դժվարհասանելի կետեր...

Կոտայքի մարզում ծնվել է 174 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 174 երեխա 08.09.2021

 Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է 171 ծնունդ (որից 3-ը զույգ)՝ 91 տղա և 83 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների Չարենցավանի ծննդատուն՝ 17 ծնունդ Նաիրիի ծննդատուն՝ 19 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 80 ծնունդ Հրազդանի ծննդատուն՝ 55 ծնունդ (որից 3-ը զույգ):  

Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի վարչական հատվածի հարակից տարածքներում մեկնարկել է չորացած ծառերի հաշվառում, խորը էտ

Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի վարչական հատվածի հարակից տարածքներում մեկնարկել է չորացած ծառերի հաշվառում, խորը էտ 08.09.2021

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի առաջարկությամբ Շրջակա միջավայրի նախարարության «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի միջոցով այսօրվանից իրականացվում է Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզի վարչական հատվածի հարակից տարածքների չորացած ծառերի հաշվառում, խորը էտ, իսկ ամբողջությամբ չորացած ծառերի պարագայում՝ նաև հատում, որն ունի տվյալ հատվածներում անվտանգ երթևեկության ապահովման խիստ անհրաժեշտություն և կարևորություն՝ միաժամանակ ապահովելով տվյալ ճանապարհահատվածների էսթետիկ տեսքը և սանիտարական բարվոք վիճակը:...

Կոտայքի մարզպետը պատվոգրեր է հանձնել ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 10 աշխատակիցների

Կոտայքի մարզպետը պատվոգրեր է հանձնել ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 10 աշխատակիցների 07.09.2021

  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանին և ծառայության մեկ տասնյակ աշխատակիցների:  Շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մարզպետը կարևորել է և շնորհակալություն հայտնել պետության համար այս ծանր ժամանակահատվածում նրանց ծառայության՝ պատշաճ և բարձր մակարդակի ու որակի ապահովման համար:  Ահարոն Սահակյանն ընդգծել է մարզպետարան-մարզպետ-ԱԻՆ սերտ...

Կոտայքի մարզի զոհված և վիրավոր զինծառայողների, աշխարհազորայինների՝ առաջին դասարան հաճախող երեխաներն ուշադրության կենտրոնում

Կոտայքի մարզի զոհված և վիրավոր զինծառայողների, աշխարհազորայինների՝ առաջին դասարան հաճախող երեխաներն ուշադրության կենտրոնում 01.09.2021

 Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ Կոտայքի մարզպետարանում հյուրընկալել էինք մեր մարզի զոհված և վիրավոր զինծառայողների, աշխարհազորայինների՝ առաջին դասարան հաճախող երեխաներին:  Նրանց ընդունել են Կոտայքի մարզպետի խորհրդական Արթուր Տաշչյանը և մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը: Սա ոչինչ է այն ամենի դիմաց, ինչ այս լուսավոր փոքրիկների հայրերն են նվիրել մեզ բոլորիս. սա ընդամենը մի փոքր ուշադրություն է մեր հերոսների ընտանիքներին և նրանց ամենակրտսեր դպրոցականներին:...

Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցը անվանակոչվեց հերոս, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անվամբ:

Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցը անվանակոչվեց հերոս, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անվամբ: 01.09.2021

Գիտելիքի և դպրության օրը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գառնի համայնքում էր: Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցը մարզպետի որոշմամբ այսօրվանից անվանակոչվեց Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած հերոս, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անվամբ: Արթուրը Գառնի համայնքից էր՝ Գառնիի թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ: 2006 թվականին ավարտել է ՌԴ Ռյազանի օդադեսանտային ռազմական ինստիտուտը և վերադառնալով հայրենիք՝ նշանակվել Արցախի ՊԲ հակահետախուզական ջոկատի, ապա վաշտի հրամանատար: 2013 թվականին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 11:53:57