Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի ենթակայության երեք դպրոցներում բացվեցին ինտենսիվ այգիներ

10.09.2021

 Կոտայքի մարզային ենթակայության երեք դպրոցներում՝ Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ, Բալահովիտի Ի.Վիրաբյանի անվան միջնակարգ, Նոր Գեղիի միջնակարգ դպրոցների տարածքներում բացվեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ, «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում դպրոցամերձ տարածքներում» ծրագրի շրջանակներում հիմնված այգիները:

 Պաշտոնական բացման արարողություններին ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետի խորհրդական Արթուր Տաշչյանը և շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, դպրոցների տնօրեններին և աշակերտներին՝ այգիների հիմնման աշխատանքներում ներգրավվելու և արդյունավետ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ ինտենսիվ այգիրներն իրենց տեսակով ամենամոտ ապագայում կխթանեն աշակերտների շրջանում բիզնես մտածելակերպի ձևավորմանը և զարգացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-17 17:53:54