Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդան քաղաքում շահագործման են հանձնվել 25 վերելակներ

Հրազդան քաղաքում շահագործման են հանձնվել 25 վերելակներ 09.12.2020

 Մեր հանրապետությունում հայտարարված ռազմական դրությանը և կորոնավիրուսի համավարակին զուգահեռ մարզում պետական բյուջեի աջակցությամբ շարունակվել և շարունակվում են իրականացվել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը: Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Հրազդան քաղաքում ավարտվել են թվով 25 վերելակների նորոգման և արդիականացման աշխատանքները:  Պետություն - համայնք համաֆինանսավորման եղանակով փոխվել են շուրջ 20 տարի չգործող...

Կոտայքում ավտոճանապարհներն անցանելի են

Կոտայքում ավտոճանապարհներն անցանելի են 08.12.2020

 Այսօր առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհները բաց են ու անցանելի:  Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ճանապարհներին պարբերաբար իրականացվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:  Անցանելի են նաև մարզով անցնող միջպետական նշանակության Երևան-Սևան մայրուղին, ինչպես նաև հանրապետական նշանակության մյուս ճանապարհահատվածները:  Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին...

Կոտայքի մարզում ծնվել է 181 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 181 երեխա 08.12.2020

 2020 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 179 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 99 տղա և 82 աղջիկ:  Մարզում ծնված երեխաներից 10-ը արցախցիներ են:  Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 18 ծնունդ. 2-ը՝ Արցախից • Նաիրիի ծննդատուն՝ 10 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 86 ծնունդ. 3-ը՝ Արցախից • Հրազդանի ծննդատուն՝ 65 ծնունդ. 5-ը՝ Արցախից:    

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ 08.12.2020

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։  Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական...

1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 32-տարի

1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 32-տարի 07.12.2020

 Այսօր 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցն է:  Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։  Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ: 

Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը

Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը 07.12.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից ՀՀ Կառավարության որոշմամբ, ստանձնել եմ Կոտայքի մարզպետի պարտականությունները: Անչափ պատասխանատու այս պաշտոնը ստանձնել եմ մեր հանրապետությունում հետպատերազմական և COVID-19 համավարակով պայմանավորված դժվարին ժամանակահատվածում: Քաջ գիտակցում եմ առաջացած բոլոր խնդիրների խորությունը և հավատացնում, որ մեր արդյունավետ աշխատանքի ու համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվելու է հաղթահարել բոլոր դժվարությունները: Սիրելի՛ կոտայքցիներ, Ինչպես գիտեք,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49