Նորություններ
Լրահոս

Գեղաշենում բացվեց համայնքի համար երկար սպասված մանկապարտեզը 27.08.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, խորհրդականի՝ Մհեր Գևորգյանի հետ Գեղաշեն համայնքում ներկա է գտնվել համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությանը: Բացման արարողութունը մեկնարկել է փոքրիկ միջոցառմամբ, ապա տեղի է ունեցել օծման արարողությունը, որն իրականացրել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը: Նշենք, որ հիմքից կառուցված...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Պռոշյանում կառուցվող «Հերոսների վերականգնողական քաղաք» 26.08.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Արցախյան վերջին պատերազմից հետո Պռոշյան համայնքում «Հերոսների վերականգնողական քաղաքը» նախագծի շրջանակում կառուցվող կենտրոնի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին, նախագծի հեղինակ Սուրեն Արեենցի հետ քննարկելու և հասկանալու հընթացս առաջ եկող խնդիրները: «Լայնածավալ ու մեծ մասշտաբների հասնող ծրագիր է իրականացվում և մեր պարտքն է կանգնել նման նախագծեր իրականացնողների կողքին, աջակցել, որպեսզի նախագիծը...

Պռոշյանում հիմնանորոգվել է մշակույթի կենտրոնը. մարզպետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին 26.08.2021
Պռոշյան կատարած այցի շրջանակներում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ծանոթացել է նաև կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին: Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանի ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է 2019 և 2020 թթ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում երկու փուլով հիմնանորոգված մշակույթի կենտրոն, որը կրելու է ազատամարտիկ Կարոտ Մկրտչյանի անունը: Շենքը շուրջ մեկ տասնյակ տարի չի գործել: Պետություն - համայնք 30%-70%...

Կոտայքի մարզում պատվաստումները շարունակվում են 25.08.2021
Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների մեծամասնությունը ստացել է COVID-19 համավարակի դեմ պատվաստումների երկրորդ դեղաչափը: Պատվաստումների գործընթացը շարունակվում է և գտնվում Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ: Քննարկվել...

Ակունքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ 20.08.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքի Ակունք, Կոտայք և Նոր Գյուդ բնակավայրերում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի շրջանակում արդեն իսկ հիմնանորոգվել է Ակունք բնակավայրի շուրջ 660 մ երկարությամբ 7-րդ փողոցը, իսկ այս ծրագրի շրջանակում երեք բնակավայրերում, ընդհանուր առմամբ, կասֆալտապատվի շուրջ 1,8 կմ երկարությամբ ճանապարհահատված: Շահած ծրագրի արժեքը 68.180.000 դրամ է, որի 25 %-ը պետական...


