Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները

Բյուրեղավանում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները 17.12.2020

 Բյուրեղավան խոշորացված համայնքում ավարտվել են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված փողոցների ասֆալտապատման աշխատանքները:  Ծրագրով նորոգվել ու ասֆալտապատվել են Բյուրեղավան քաղաքի և Նուռնուս գյուղի ավելի քան 6000 քմ տարածք ընդգրկող փողոցներ, բակային հատվածներ, նրբանցքներ և գերեզմանոց տանող ճանապարհներ, տեղադրվել են մայթերի եզրաքարեր:  Շահած ծրագրի արժեքը 55․ 684․ 314 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55%-ը՝...

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում 15.12.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, Հրազդանի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս համայնքի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուսի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ բնակավայրերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգելի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց...

Հրազդանի ներհամայնքային ճանապարներին տեղադրվում են ժամանակակից լուսավորման համակարգեր

Հրազդանի ներհամայնքային ճանապարներին տեղադրվում են ժամանակակից լուսավորման համակարգեր 15.12.2020

 Մարզկենտրոն Հրազդանում շարունակվում են գիշերային լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները:  Համայնքային միջոցներով Ջրառատ թաղամասի երկրորդական փողոցների լուսավորության նախկին համակարգերն արդեն փոխարինվել են էներգախնայող լեդ լուսատուներով:  Գիշերային լուսավորությամբ ապահովված է նաև Հրազդան-Ծաղկաձոր շրջանաձև խաչմերուկի սկզբնամասից դեպի Հանքավան տանող ճանապարհի 1200 մետր հատված, որտեղ նախկինում լուսավորություն երբեք չի եղել:  Աշխատանքները շարունակական...

Աբովյանի N2 հիմնական դպրոցում բացվել է գրադարան-ընթերցասրահ

Աբովյանի N2 հիմնական դպրոցում բացվել է գրադարան-ընթերցասրահ 14.12.2020

 Աբովյանի N2 հիմնական դպրոցի տնօրինության և ուսուցիչների ջանքերով ու գործուն մասնակցությամբ վերանորոգվել, կահավորվել և իր հյուրընկալ դռներն է բացել դպրոցի գրադարան - ընթերցասրահը, որը ծառայելու է որպես նոր կրթամշակութային միջավայր, հանդիպումների ու քննարկումների հարթակ, մտքի, գաղափարի զարգացման կենտրոն, ուր կարող են աշխատել, ստեղծագործել, մտամարտել թե′ ուսուցիչները, թե′ աշակերտները և թե′ հյուրերը:  Գրադարան-ընթերցասրահ հիմնելու գաղափարը տնօրենի...

Գառնի համայնքում վերակառուցվում է երաժշտական դպրոցի շենքը

Գառնի համայնքում վերակառուցվում է երաժշտական դպրոցի շենքը 14.12.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում ընթանում են երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներ:  Ծրագրի շրջանակներում շենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է՝ տեղադրվում է տանիք, նոր դռներ ու պատուհաններ, որից հետո իրականացվելու են արտաքին ու ներքին հարդարման աշխատանքներ, անց է կացվելու ջեռուցման համակարգ:  Շահած ծրագրի արժեքը ավելի քան 26 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը: 

Ակունքի Սևաբերդ բնակավայրում մեկնարկած ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն  ավարտական փուլում է

Ակունքի Սևաբերդ բնակավայրում մեկնարկած ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն ավարտական փուլում է 11.12.2020

  Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ակունքի Սևաբերդ բնակավայրում մեկնարկած ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն ավարտական փուլում է:  Ծրագրի շրջանակներում կառուցվել է 100 խմ ծավալով օրվա կարգավորիչ ջրամբար և անց է կացվում 1900 գծամետր երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում կբարելավվի համայնքի ջրամատակարարումը և զգալիորեն կնվազեն կորուստները:  Շահած ծրագրի արժեքը 51 733 000 դրամ է, որի 70%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 30%-ը՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36