Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը այցելել է Եղվարդի Զորավան բնակավայր

28.09.2021

 Միան վերջին մի քանի տարիներին Կոտայքի մարզում իրականացվել են ավելի քան 15 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրեր, ընդ որում, շուրջ 5 մանկապարտեզներ կառուցվել և կառուցվում են հիմքից:

 Եղվարդ կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է նաև Զորավան բնակավայրում: Այստեղ կրկին կառավարության աջակցությամբ, պետության և համայնքի համատեղ համաֆինանսավորմամբ ամբողջովին հիմնանորոգվել և կահավորվել է շուրջ 100 փոքրիկի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:

 Համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի և Բուժականի ղեկավարի հետ մարզպետը շրջել է արդեն 3 խմբով գործող, լուսավոր և բարեկարգ շենքի խմբասենյակներում: Մանկապարտեզ են հաճախում 76 փոքրիկներ:

 Նշենք, որ մանկապարտեզի առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը համայնքի միջոցներով վերանորոգվել և կահավորումից անմիջապես հետո կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-10-25 19:37:59