Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակում քննարկում է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում

01.10.2021

 Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող #EU4IMPACT ծրագրի շրջանակում Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հանրային իրազեկում մարզի համայնքների ղեկավարների, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանման մասնագետների մասնակցությամբ:

 Ծրագրի պատասխանատուներին նախ ընդունել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Մարզպետը ողջունել է ծրագրի իրականացումը Կոտայքում՝ ընդգծելով, որ այն հատկապես համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակահատվածում զբաղվածության և մի շարք ոլորտներում ֆինանսական աջակցության լավագույն հնարավորություն է, որից պետք է օգտվել և գրանցել հաջողություններ:

 Մարզպետի հետ հանդիպմանը հսջորդել է տեղեկատվական քննարկումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են #EU4IMPACT ծրագրի մանրամասներին:

 Նշենք, որ ծրագրի շահառու կարող են դառնալ Հայաստանի տարածքում նախատեսվող, սկսնակ և գործող բիզնեսները, որոնք նախաձեռնվում կամ նախաձեռնվել են ՀՀ քաղաքացի հանդիսացող միգրանտների (այդ թվում աշխատանքային) կամ իրենց ընտանիքների անդամների կողմից և ուղղված է փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը:

 Ծրագրի մանրամասները՝

https://www.facebook.com/EU4IMPACT/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-10-25 19:37:59