Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2012
Ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդի բազմադարյա ու հերոսական պատմության ամենաառանցքային իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Տոնական այս բացառիկ օրվա կապակցությամբ պետք է մաղթենք, որ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն իր ոգևորիչ և ցանկալի ներկայությամբ մշտապես դառնա մեր նորօրյա ձեռքբերումների և հաղթանակների յուրօրինակ խորհրդանիշը: Թո'ղ որ, հաջորդող բոլոր տարիներն իրենց բարենպաստ ազդեցությունն ունենան ժողովրդավարական արժեքների լիարժեք կայացման...

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 21.09.2012
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ, Հրազդան քաղաքի Բարության պուրակում կազմակերպվել է տոնական համերգ: Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուններով և շարունակվել Կոտայքի մարզի լավագույն պարային խմբերի ու երգիչ-երգչուհիների կատարումներով: Հայաստանի Հանրապետության Անկախության 21-ամյա հոբելյանի առթիվ մարզկենտրոնում կազմակերպված համերգին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը, մարզի տարբեր...

ԻՐԱՔԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 07.09.2012
Հայաստան ժամանած Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է Կոտայքի մարզ: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է <<Հրազդան ՋԷԿ>>-ի 5-րդ էներգաբլոկ: <<Հրազդան ՋԷԿ>>-ի 5-րդ էներգաբլոկի տնօրեն Կ. Սարգսյանը հյուրերին ուղեկցել է կայանի տարածքում, ներկայացրել վերջինիս գործունեության հիմնական ուղղություններն ու տեղում իրականացվող աշխատանքների ընդհանուր նկարագիրը,...

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 05.09.2012
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանն անդրադարձել է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառներում տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացման ուղղություններին, ինչպես նաև սեպտեմբերի 23-ին...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 01.09.2012
Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ նոր ուսումնական տարին նոր լիցքեր հաղորդի կրթության բնագավառին և համակարգի գործունեությունն ընթանա հաջողությունների, ձեռքբերումների ու արդյունավետության գերակայություններով: Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմքում դրված է մրցունակ դպրոց կերտելու հրամայականը, որը պարբերաբար նշանավորվում է բազում շահագրգիռ նախաձեռնություններով ու ծրագրերով: Վստահ եմ, որ մեր երկրում սկիզբ առած կրթական...

ՄԱՐԶԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 30.08.2012
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային կրթական համաժողովը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը: Իր խոսքում մարզի կրթության բնագավառում 2012-2013 ուսումնական տարվա խնդիրներին և առաջիկա անելիքներին է անդրադարձել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը և նշել, որ կրթական համաժողովը հնարավորություն է ընձեռում վերլուծել նախորդ ուսումնական տարվա արդյունքները և...


