Նորություններ
Լրահոս

ԱՐԴԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 17.01.2013
Ծաղկաձորի նորընտիր քաղաքապետ Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ <<Մարիոթ Ծաղկաձոր>>հյուրանոցում տեղի է ունեցել խորհրդակցություն <<Զոբսաշրջության արդի վիճակը Ծաղկաձորում և նրա հետագա զարգացման խնդիրները>> թեմայով: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են քաղաքի շուրջ երեք տասնայկաից ավելի հյուրանոցների և հանգստյան տների պատասխանատուներ, Կոտայքի մարզպետարանի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանն իր խոսքում...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 30.12.2012
Կոտայքի մարզի հարգարժա'ն բնակիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ու ցանկանում, որ եկող տարին լինի նորովի ձեռքբերումների, հաջողությունների և առաջընթացի տարի: Թո'ղ որ, 2013 թվականին իրականություն դառնան Ձեր բոլոր նվիրական ծրագրերն ու նախաձեռնությունները: Բարեմաղթում եմ, որ նոր տարին դառնա մեր նորօրյա հաղթանակների խորհրդանիշն ու նպաստի հայրենանվեր և ազգանպաստ բոլոր ծրագրերի իրագործմանը: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ...

ԱՄՓՈՓՎԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ 27.12.2012
Մարզպետարանի մամուլի սրահում կազմակերպված մամուլի ասուլիսի շրջանակներում մարզային գործընթացների մեկ տարին է ամփոփել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Կոտայքի մարզպետը նշել է, որ մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում հաստատվել է համայնքային ծառայության 608 պաշտոն, որոնցից առ 20.12.2012թ դրությամբ զբաղեցված են 538-ը, թափուր են 70 հաստիքներ, որից 1-ը աշխատակազմի քարտուղարի: Համայնքային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար 20.12.2012թ դրությամբ հայտարարվել է 55 մրցույթ,...

ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆԿԱՐՉԻ ՏԱՆԸ 17.12.2012
Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացվող մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է Կոտայքի մարզի գեղանկարիչների անհատական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել և ողջունի խոսքով ներկաներին է դիմել Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանը: Այնուհետև միջոցառմանը մասնակցող մշակույթի գործիչները, մտավորականներն ու մարզից և մայրաքաղաքից հրավիրված հյուրերը շրջել են ցուցասրահում, որտեղ...
ՍԵՄԻՆԱՐ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 06.12.2012
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Կոտայքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, Հրազդանում կազմակերպել է <<Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում>> թեմայով երկօրյա սեմինար` տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված և աշխատող կանանց համար: Սեմինարի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները. - <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի...
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 01.12.2012
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում 2012 թվականի գյուղատնտեսական տարվա արդյունքներն է ամփոփել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը: Մարզի խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել և գյուղատնտեսության բնագավառի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ ու պարզաբանումներ է տրամադրել նաև ՀՀ գյուղատնտեսության...


