Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

30.04.2013

 Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետն այցելել է Բյուրեղավան համայնքի N2 հիմնական դպրոց, որտեղ իրականացվում են տանիքի կառուցման աշխատանքներ: Ծանոթանալով աշխատանքների կատարման ընթացքին՝ Կոտայքի մարզպետը զրուցել է շինարարական, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել հետագայում կատարվելիք աշխատանքների մասին:
Այնուհետև Կոտայքի մարզպետն այցելել է Բյուրեղավանի նորակառույց մանկապարտեզ, որտեղ ընթանում են կահավորման աշխատանքները:
Այցելության շրջանակներում մարզպետը ծանոթացել է Արզնի համայնքի խմելու ջրի ջրամատակարարման որակի բարձրացման նպատակով կառուցվող նոր ջրագծի շինարարական աշխատանքներին, որից հետո այցելել է Ակունք և Արամուս համայնքներ, ծանոթացել դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, քննարկել աշխատանքների որակին և ավարտական փուլին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57