Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.05.2013

Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ և ցանկանում, որ մեր ժողովրդի տոնած փառահեղ հաղթանակների արդյունքում կերտած խաղաղությունը ընդմիշտ պահպանվի:
Վստահ եմ, որ մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, ուստի պետք է նշենք, որ հաղթական քոչարի պարող ազգը միշտ պատրաստ է ցույց տալ թշնամուն իր միասնական բազկի ուժը:
Մայիսյան հաղթանակների կապակցությամբ մեր շնորհավորանքներն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց ընտանիքներին, Շուշիի ազատագրմանը, ինչպես նաև Արցախյան հերոսամարտին մասնակցած բոլոր հայորդիներին, մաղթելով նրանց անկոտրում կամք, իսկ մեր նահատակ հերոսներին՝ հավերժ փառք:
Կրկին շնորհավորելով այս յուրահատուկ տոնի առթիվ պետք է ասեմ, որ ուժն ու միասնականությունն են ծնում ազգերի հարատևման իրավունքը, իսկ մեր երկրի աշխարհագրական դիրքը մեզ պարտավորեցնում է պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի և դաստիարակել այնպիսի սերունդ, որը հարկ եղած դեպքում կգերազանցի իր նախորդին:
Շնորհավորում եմ և խաղաղություն մաղթում մեր երկրին:

Հարգանքներով
                                             Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32