Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.05.2013

Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ
Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առթիվ և մաղթում, որ Ձեր գործնական հաջողությունները մաս կազմեն ինչպես մարզի, այնպես էլ մեր հանրապետության տնտեսության հզորացմանն ու ժողովրդավարական արժեքների լիարժեք ամրապնդմանը:
Այս խորհրդանշական տոնի կապակցությամբ պետք է նշեմ նաև, որ Մայիսի մեկը հայ ազգի համար յուրօրինակ է, քանզի հազարամյակներ շարունակ մենք կարողացել ենք համայն աշխարհին ապացուցել մեր աշխատասիրությունն ու աշխատանքի նկատմամբ ունեցած բացառիկ վերաբերմունքը, ինչպես նաև ինքներս ենք համոզվել, որ դա է երկրի զարգացմանը նպաստող միակ ճիշտ ուղին: Դարձյալ շնորհավորում եմ և փաստում, որ ջանասիրության, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվության պարագայում մենք կկարողանանք իրականություն դարձնել մեր և գալիք սերունդների երազանքները:

Հարգանքներով

                                          Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36