Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

03.05.2013

Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Բուժական, Արագյուղ և Զորավան համայնքների հիմնական դպրոցներ, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծանոթանալով աշխատանքների կատարման ընթացքին՝ Կոտայքի մարզպետը զրուցել է շինարարական, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Այնուհետև Կոտայքի մարզպետն այցելել է Նոր Երզնկա համայնք, որտեղ իրականացվում են գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Համայնքի ղեկավարի, ճանապարհաշինական կազմակերպության և նախագծողների հետ համատեղ Կոտայքի մարզպետը քննարկել է ճանապարհային ծածկի որակին, ինչպես նաև հետագայում կատարվելիք բարեկարգման աշխատանքներին վերաբերող հարցեր:
Այցելության շրջանակներում մարզպետը ծանոթացել է նաև Գետամեջ համայնքի ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Հարկ է նշել, որ տվյալ ճանապարհի երթևեկելի մասի լայնացման և ոլորանների առկայության պարագայում թեքությունների նվազեցման աշխատանքների ավարտից հետո Գետամեջ համայնքը ունենալու է բոլորովին նոր որակի ճանապարհ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36