Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ

24.04.2013

Ապրիլի 24-ին մարզկենտրոն Հրազդանում և մարզի մի շարք այլ համայնքներում տեղի են ունեցել Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման արարողություններ և երթեր: Հրազդան քաղաքում տեղադրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող են այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ: Այնուհետև Կոտայքի մարզպետը ծաղկեպսակ է դրել Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղադրված անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև մասնակցել է Եկեղեցում մատուցված ոգեկոչման պատարագին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28