Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 02.12.2013
Հարգելի՛ զորակոչիկներ Շնորհավորում եմ բոլորիդ կարևորագույն ու նշանակալի իրադարձության՝ զորակոչի տոնական առիթով և մաղթում, որ գալիք երկու տարիները դառնան Ձեր կյանքի այն կարևորագույն ժամանակահատվածը, որի ընթացքում կամրապնդվի հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը: Հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում գրեթե երբեք նախահարձակ չի եղել, այլ ջանասիրաբար աշխատել և շենացրել է իր երկիրը, բայց միևնույն ժամանակ ստիպված է եղել պաշտպանվել թշնամուց և...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 29.11.2013
Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունները, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցությունների օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է մարզի համայնքների 2013 թվականի տասնմեկ ամիսների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Այնուհետև...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 29.11.2013
Հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Օրակարագի առաջին հարցի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն անդրադարձել է հանրակրթության բնագավառի արդյունավետ գործունեության ուղղությամբ անհրաժեշտ մի շարք կազմակերպական հարցերի: Մարզպետի տեղակալը ներկայացրել է հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական...

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 28.11.2013
ՀՀ Կոտայքի մարզպետարանի ներքին աուդիտի 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսված ժամկետներում ներքին աուդիտ է իրականացվել մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք առողջապահական ընկերություններում՝ մասնավորապես, <<Արագյուղի ԱԱՊԿ>> ՓԲԸ, <<Արզնիի ԲԱ>> ՊՓԲԸ, <<Բալահովիտի ԲԱ>> ՊՓԲԸ, <<Քանաքեռավանի ԱԱՊԿ>> ՓԲԸ, <<Զառի ԱԱՊԿ>> ՓԲԸ, <<Նոր Հաճընի պոլիկլինիկա>> ՊՓԲԸ, <<Վերին Պտղնիի ԱԱՊԿ>> ՓԲԸ, <<Պռոշյանի...

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 21.11.2013
ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի երախտավոր Ցոլակ Մանվելի Խաչատրյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք: Միջոցառման շրջանակներում հոբելյարը Կոտայքի մարզպետի կողմից պարգևատրել է գյուղատնտեսության բնագավառում երկարամյա ու անբասիր գործունեություն ծավալելու, ոլորտի զարգացման ասպարեզում ներդրած...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ 20.11.2013
Սոլակ համայնքում տեղի է ունեցել նորակառույց առողջության առաջնային պահպանման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը և ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը: Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2013 թվականի հոկտեմբեր ամսին: Ընդհանուր առմամբ Սոլակ համայնքում ներդրվել է շուրջ 51.5 մլն դրամ, որից շուրջ 49 մլն դրամ` շինարարություն (նախահաշվային արժեքը` 61.02 մլն դրամ), և շուրջ 2.5 մլն`...


