Նորություններ
Լրահոս
2014 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը տեղի ունեցած ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի վճարումների և մինչև 50 տոկոս ոռոգման ջրի վարձի հաշվարկված գումարները փոխհատուցելու նպատակով օժանդակություն ստացող բոլոր շահառուների ցուցակները՝ ըստ համայնքները:

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 26.04.2014
Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզպետարանի և համայնքային ենթակայության առողջապահական ընկերությունների տնօրենների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցության օրակարգի առաջին հարցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Կոտայքի մարզային...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 25.04.2014
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների ղեկավարների, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաև մարզի համայնքների ղեկավարների, հանրակրթական դպրոցների ու առողջապահական կազմակերպությունների տնօրենների ուղեկցությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ 23.04.2014
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հերթական այցելությունն է կատարել մարզպետարանի ենթակայությամբ գործող Հրազդանի N2 և N8 հիմնական դպրոցներ: Այցի շրջանակներում մարզպետը տեղում ծանոթացել է հիշյալ դպրոցների առկա շենքային պայմաններին, ինչպես նաև համապատասխան մասնագետների հետ քննարկել է անհրաժեշտ ձևափոխություներին առնչվող հարցեր: Այնուհետև տեղի են ունեցել հանդիպումներ դպրոցների մանկավարժների հետ: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը լսել է ուսուցիչների կարծիքներն ու առաջարկությունները,...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ 18.04.2014
Մարզի հանրակրթական դպրոցներ կատարվող պարբերական այցելությունների շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն աշխատանքային այցով եղել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Հրազդան քաղաքի N9 և N 11 հիմնական դպրոցներ: Այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետը համապատասխան մասնագետների հետ միասին քննարկել է հիշյալ դպրոցների շենքային պայմաններին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել նախատեսվող հիմնանորոգման նախագծային և շինարարական աշխատանքների ծավալներին ու կազմակերպական ուղղություններին:...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵԶԴԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ 16.04.2014
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ Նոր Տարվա` Տաուսի Մալակի կապակցությամբ: Մաղթում եմ, որ այս տոնը բոլորիդ պարգևի երջանկության և բերկրանքի զգացողություններ: Տոնական շնորհավորանքներին անհրաժեշտ է հավելել նաև հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության բոլոր կարևորությունները, որոնք այսօր ևս ստանում են նոր ու ցանկալի դրսևորումներ: Ցանկանում եմ, որ տարվա բոլոր օրերը եզդի ազգաբնակչության համար լինեն հաջողությունների օրեր և բոլոր...


