Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

29.11.2013

Հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Օրակարագի առաջին հարցի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն անդրադարձել է հանրակրթության բնագավառի արդյունավետ գործունեության ուղղությամբ անհրաժեշտ մի շարք կազմակերպական հարցերի: Մարզպետի տեղակալը ներկայացրել է հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ընդգծել ձմռան նախապատրաստական աշխատանքների և ջեռուցման ժամանակահատվածի պատշաճ կազմակերպման առաջնահերթությունները, ինչպես նաև կարևորել դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի կազմակերպման ուղղությունները: Օրակարգի այս հարցին մաս են կազմել դպրոցների արտաքին գնահատման մեթոդաբանական դրույթներն ու մի շարք այլ ընթացիկ հարցեր ևս:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակներում ՀՀ Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանն ու տեսչության մասնագետները ներկայացրել են ՀՀ Կրթության պետական տեսչության կողմից մարզի մի շարք դպրոցներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի ուղղությամբ ձեռնարկել գործնական քայլեր, ինչպես նաև ապահովել հանրակրթական դպրոցների բնականոն գործունեությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59