Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

21.11.2013

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի երախտավոր Ցոլակ Մանվելի Խաչատրյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք:
Միջոցառման շրջանակներում հոբելյարը Կոտայքի մարզպետի կողմից պարգևատրել է գյուղատնտեսության բնագավառում երկարամյա ու անբասիր գործունեություն ծավալելու, ոլորտի զարգացման ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած բացառիկ հաջողությունների, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհակալագրով, իսկ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ունեցած մեծ ներդրումների և ծննդյան 90-ամյակի առթիվ Ցոլակ Խաչատրյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57