Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

29.11.2013

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունները, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցությունների օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է մարզի համայնքների 2013 թվականի տասնմեկ ամիսների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Եղիազարյանը ներկայացրել է համայնքներում բերքահավաքի կազմակերպման գործընթացի և աշնանացանի կատարման աշխատանքների ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը ներկայացրել է մարզի համայնքներում թափոնների հավաքման և հեռացման աշխատանքներին, ինչպես նաև սանիտարական վիճակին վերաբերող տեղեկություններ:
Խորհրդակցությունների օրակարգի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ` Լ. Պետրոսյանը ներկայացրել է մարզի համայնքներում հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվաց տեսչական ստուգումների մասին տեղեկություններ: Այնուհետև նա անրադարձել է նաև համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի օգտագործմանը:
Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերի բաժնի պետ` Վ. Թովմասյանը տեղեկատվություն է տրամադրել համայնքային ծառայության խնդիրների և իրավիճակի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57