Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

02.12.2013

Հարգելի՛ զորակոչիկներ
      Շնորհավորում եմ բոլորիդ կարևորագույն ու նշանակալի իրադարձության՝ զորակոչի տոնական առիթով և մաղթում, որ գալիք երկու տարիները դառնան Ձեր կյանքի այն կարևորագույն ժամանակահատվածը, որի ընթացքում կամրապնդվի հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը:
      Հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում գրեթե երբեք նախահարձակ չի եղել, այլ ջանասիրաբար աշխատել և շենացրել է իր երկիրը, բայց միևնույն ժամանակ ստիպված է եղել պաշտպանվել թշնամուց և հայրենի հողը պահպանելուն նվիրված պայքարում տոնել է փառահեղ հաղթանակներ, որոնցից առանքայինը՝ Արցախյան հերոսամարտում:
       Դառնալով հայ ազգի զինվորը՝ Դուք պետք է քաջ գիտակցեք, որ հասունացել է այն պահը, երբ պաշտպանելով մեր պետության սահմանները՝ յուրաքանչյուրդ կդառնաք տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հզորացման, հետևաբար նաև հայոց պետականության ձեռքբերումների մի մասնիկը:
      Կրկին շնորհավորում եմ և ցանկանում, որ ծառայության ընթացքում լինեք խոհեմ, առողջ, պատասխանատու և ամենակարևորը՝ քաջ գիտակցեք Ձեր նախորդ սերունդների արյան գնով ձեռք բերված անկախության արժեքը:

Հարգանքներով

                                                                                                                 Կ.ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-18 17:39:49