Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզը ներկայացված է ֆրանկոֆոնիայի ավանում 10.10.2018
Հոկտեմբերի 9-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն ունեն ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի առիթով բացված ավանում Ֆրանկոֆոն երկրներն ունեն իրենց տաղավարները: Ցուցահանդեսում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ...
Կոտայքի մարզի 5 համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում առաջադրված թեկնածուների հետ, որին ներկա էր նաև ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը մատնանշեց հիմնական այն սկզբունքները, որոնցով պետք է գործեն առաջադրված թեկնածուները, տարածքային կառավարման և իրավապահ...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ուսուցիչներին 10.10.2018
Ուսուցչի տոնի կապակցությամբ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Կոտայքի մարզպետարանում ընդունել են մարզային ենթակայության դպրոցների մի խումբ ուսուցիչների: Նրանց թվում էին առաջին անգամ մանկավարժ դարձած ուսուցիչները, ինչպես նաև նրանք, ում աշակերտները հանրապետական և տարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում լավագույն արդյունքներ են ցուցաբերել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, շնորհավորելով ուսուցիչներին նրանց տոնի կապակցությամբ, կոչ արեց դաստիարակել...
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Մեղրաձոր համայնքից 09.10.2018
Ս/թ հոկտեմբերի 15-ին ժամը 16։00-ին Մեղրաձորի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը 1.Մեղրաձոր համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի երրորդ եռամսյակում տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին 2.Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Էյ Ընդ Էմ Ռեյր>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքների անվանման մասին 3. Մեղրաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի...

Էպոսասացության հանրապետական մրցույթ-փառատոնում Կոտայքի մարզը լավագույնն է 09.10.2018
Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացավ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հերոսավեպին նվիրված էպոսասացության հանրապետական 6-րդ մրցույթ-փառատոնը: Արդեն ավանդական դարձած ամենամյա մրցույթ-փառատոնն անցկացվում է «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես նախորդ...
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Չարենցավան համայնքից 09.10.2018
Ս/թ հոկտեմբերի 15-ին ժամը 14։00-ին Չարենցավանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգը 1. Չարենցավան համայնքի 2018 թվականի 3-րդ եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդում: 2. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին: 3. Մերի Սարադյանին «Գառզուի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակելու համաձայնություն տալու մասին: 4. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի...


